Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ > Ազնվամորով ու կաթնաշոռով բրաունի

Ազնվամորով ու կաթնաշոռով բրաունի

Անժխտելի է այս բրաունիի հիասքանչ համի ու արտաքին տեսքի կատարյալ համադրությունը․ այս բաղադրատոմսն ուղղակի անթերի է։

Ազնվամորով ու կաթնաշոռով բրաունի պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ձու – 2 հատ

սև դառը շոկոլադ – 180 գ

կարագ – 110 գ

կաթնաշոռ կամ կաթնաշոռային պանիր – 250 գ

շաքարավազ – 260 գ

ալյուր – 100 գ

աղ – 0,25 թ․ գ

սոդա – 0,25 թ․ գ

փխրեցուցիչ – 0,5 թ․ գ

վանիլի թուրմ – 1 թ․ գ

ազնվամորի – 150 – 200 գ։

Ազնվամորով ու կաթնաշոռով բրաունիի պատրաստման եղանակն է․

գոլորշու վրա հալեցնել շոկոլադն ու կարագը և վերցնել գոլորշու վրայից։ Ապա տաք զանգվածին ավելացնել 200 գ շաքարավազն ու վանիլի թուրմը և փայտե գդալով խառնել այնքան, մինչև շաքարավազն ամբողջությամբ հալվի։ Այնուհետև ավելացնել 1 ամբողջական ձուն, երկրորդ ձվի սպիտակուցը, գդալով կրկին խառնել, որից հետո ավելացնել ալյուրի, սոդայի, փխրեցուցիչի ու աղի խառնուրդը, խնամքով խառնել՝ դարձնելով համասեռ զանգված։

Մեկ այլ թասի մեջ իրար խառնել կաթնաշոռը, ձվի դեղնուցն ու մնացած շաքարավազը ու հարել հարիչով՝ դարձնելով համասեռ զանգված։

Ջեռոցի յուղապատ կաղապարի մեջ լցնել շոկոլադե խմորի կեսը, հարթեցնել, վրան տարածել կաթնաշոռային զանգվածը, ապա նաև մնացած խմորը։

Խմորի վրա, թեթևակի ընկղմելով խմորի մեջ, խնամքով շարել ազնվամորիները։

Կաղապարը տեղադրել 160˚C տաքացրած ջեռոցում ու թխել 60 – 90 րոպե (թխման տևողության տատանման պատճառներից են խմորի բարձրությունը կաղապարում ու ջեռոցի առանձնահատկությունները)։

Պատրաստի բրաունիի եզրերը պետք է թխված լինեն, իսկ մեջտեղի հատվածը պարունակի թեթևակի խոնավություն։

Արդեն հովացած բրաունին կտրտել ու մատուցել։

Метки: , , , ,


Оставить отзыв