Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՄՈՒՐԱԲԱՆԵՐ, ՊԱՀԱԾՈՆԵՐ > Ազնվամորով ու սեխով մուրաբա

Ազնվամորով ու սեխով մուրաբա

Աննկարագրելի համեղ ու հետաքրքիր համադրությամբ այս մուրաբան, անկասկած, կդառնա քաղցրասերների սիրելի պահածոներից մեկը։

Տարբերակ 1

Ազնվամորով ու սեխով մուրաբա պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ազնվամորի – 400 գ

կիտրոն – 1 հատ

լայմ – 1 հատ

սեխ – 1,2 կգ

շաքարավազ – 1 կգ

ջուր – 1 բաժակ։

Ազնվամորով ու սեխով մուրաբայի պատրաստման եղանակն է․

կիտրոնի ու լայմի ցիտրուսակեղևը քերիչով քերել, վրան ավելացնել երկուսից քամված հյութն ու 200 գ շաքարավազ։ Այս ամենը թողնել 1 ժամ, որից հետո տեղափոխել կաթսայի մեջ, վրան ավելացնել մնացած շաքարավազն ու ջուրը և եփել մի քանի րոպե։

Այնուհետև ավելացնել միջին չափսերով կտրտած սեխը և եփել 5 րոպե, որից հետո ավելացնել լվացած ու ջրքամած ազնվամորին ու եփել ևս 5 րոպե։ Վերցնել կրակից ու թողնել՝ հովանա։

Որոշ ժամանակ անց կրկինն դնել կրակին ու եփել մինչև պատրաստ լինելը։

Տաք մուրաբան լցնել ապակե մանրէազերծված տարաների մեջ ու ամուր փակել։

Տարբերակ 2

Ազնվամորով ու սեխով մուրաբա պատրաստելու համար անհրաժեշտ են՝

սեխ – 1 կգ

ազնվամորի – 1 կգ

շաքարավազ – 650 գ

ջուր – 1,5 բաժակ

լիտրոն – 1 հատ։

Ազնվամորով ու սեխով մուրաբայի պատրաստման եղանակն է․

կաթսայի մեջ լցված ջուրը եռացնել, ավելացնել շաքարավազն ու եփել այնքան, որ շաքարավազն ամբողջությամբ հալվի ու թեթևակի թանձրանա։

Կաթսայի մեջ ավելացնել սեխի՝ միջին չափսով կտրտած ու կիտրոնի հյութով ցողած կտորները, եփել մարմանդ կրակով 20 – 30 րոպե՝ ժամանակ առ ժամանակ հավաքելով մակերեսին գոյացող փրփուրը։

Այնուհետև ավելացնել լվացած ու չորացրած ազնվամորին և եփել մինչև պատրաստ լինելը՝ մոտ 25- 35 րոպե։

Մուրաբան վերցնել կրակի վրայից ու ամնիջապես լցնել ապակե մանրէազերծված տարաների մեջ ու ամուր փակել։

Метки: , , ,


Оставить отзыв