Вы просматриваете: Главная > ԸՄՊԵԼԻՔՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ, ԿՈԿՏԵՅԼՆԵՐ > Ազնվամորով և բանանով կաթնային կոկտեյլ

Ազնվամորով և բանանով կաթնային կոկտեյլ

Այս զովացուցիչ կոկտեյլը և՛ շատ համեղ ու օգտակար է, և՛ հիանալի տարբերակ է ամռան տապի դեմ պայքարելու համար։

Ազնվամորով և բանանով կաթնային կոկտեյլ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կաթ – 200 մլ

վանիլային պաղպաղակ – 100 գ

բանան – 1 հատ

ազնվամորի – 150 գ

կիտրոնի ցիտրուսակեղև (ցեդրա) – 1 թ․ գ։

Ազնվամորով և բանանով կաթնային կոկտեյլի պատրաստման եղանակն է․

Բլենդերով  հարել կեղևազրկած բանանը և լվացած ազնվամորին այնքան, որ ստացվի համասեռ զանգված։ Այնուհետև ավելացնելով ցիտրուսակեղևը, պաղպաղակն ու կաթը՝ շարունակել հարել ևս մի քանի վայրկյան։

Պատրաստի կոկտեյլը լցնել բաժակների մեջ, ձևավորել դաղձի տերևով ու ազնվամորով և անմիջապես մատուցել։

Метки: , , ,


Оставить отзыв