Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՊԱՀԱԾՈՆԵՐ, ՋԵՄԵՐ, ՊՈՎԻԴԼՈՆԵՐ > Ազնվամորու ջեմ՝ կիտրոնի հյութով

Ազնվամորու ջեմ՝ կիտրոնի հյութով

Այս պարզ, բայց համեղ ու օգտակար ջեմը կարող է հիանալի նախաճաշ լինել՝ մի գավաթ սուրճի կամ թեյի համադրությամբ, ինչպես նաև՝ նրբահամ միջուկ թխվածքների համար:

Կիտրոնի հյութով ազնվամորու ջեմի պատրաստման համար անհրաժեշտ են՝

ազնվամորի – 1 կգ

շաքարավազ – 1,5 կգ

շաքարի փոշի – 1 ճ. գ

կիտրոնի հյութ – 2 ճ. գ:

Կիտրոնի հյութով ազնվամորու ջեմի պատրաստման եղանակն է.

մանրակրկիտ ընտրված ազնվամորին լավ լվանալ և ջրքամել: Վրան ավելացնել շաքարավազի 1/3 – ը և թողնել 5 ժամ հով տեղում:

Այնուհետև քամել արտազատած հյութը, վրան ավելացնել մնացած շաքարավազը և օշարակ եփել: Երբ շաքարավազն ամբողջությամբ հալվի, հավաքել երեսի փրփուրը, կրակից վերցնել և թողնել 15 րոպե:

Ազնվամորին օշարակի մեջ լցնել և եփել 6 րոպե: Վերցնել կրակից, հովացնել, ապա եփել ևս 10 րոպե:

Ավելացնել կիտրոնի հյութը և եփել մինչև պատրաստ լինելը:

Ստացված կիտրոնի հյութով ազնվամորու ջեմը տաք-տաք լցնել մանրէազերծված տարրաների մեջ, վրան թեթևակի շաքարի փոշի ցողել, որ չբորբոսի և ամուր փակել կափարիչով:

Метки: , ,


Оставить отзыв