Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ԽՈՐՏԻԿՆԵՐ > Ալրապատ տապակած սունկ

Ալրապատ տապակած սունկ

Այս խրթխրթան խորտիկը պատրաստվում է հաշված րոպեների ընթացքում, համեղ է ու յուրահատուկ։

Ալրապատ տապակած սունկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

սունկ ագարիկոն (շանպինյոն)՝ խոշոր չափսի – 300 գ

ալյուր – 3 – 4 ճ․ գ

բուսայուղ

աղ։

Ալրապատ տապակած սնկի պատրաստման եղանակն է․

լվացած ու մաքրած սունկը շերտատել 3 – 4 մմ հաստությամբ շերտերով ու թավալել աղի ու ալյուրի խառնուրդի մեջ։

Թավալած կտորները տապակել շատ տաք ու առատ բուսայուղի մեջ՝ մինչև ոսկեգունելը, հանել, շարել թղթե սրբիչի վրա։

Ալրապատ տապակած սունկը մատուցել տաք վիճակում՝ թթվասերի, մայոնեզի կամ այլ թանձրուկի հետ միասին։

Метки: , ,


Оставить отзыв