Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ԿՈՏԼԵՏՆԵՐ > Ածիկով ու դդմով կոտլետ

Ածիկով ու դդմով կոտլետ

Ծլեցրած ցորենի՝ ածիկի և դդմի համադրությամբ ստացվում են բավականին հետաքրքիր համով ու շատ օգտակար կոտլետներ, որոնք հիանալի տարբերակ են բուսակերների համար։

Ածիկով ու դդմով կոտլետ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

դդում – 150 գ

ածիկ – 1 բաժակ

սպիտակաձավար – 1 ճ․ գ․

բուսայուղ

համեմունքներ – ըստ ճաշակի

աղ։

Ածիկով ու դդմով կոտլետի պատրաստման եղանակն է․

դդումը քիչ քանակությամբ ջրով եփել 5 – 10 րոպե, ջրքամել ու պատառաքաղով տրորել՝ դարձնելով խյուս։

Մոտ 2 մմ երկարությամբ ծլած ցորենը ջրքամել ու բլենդերով լավ հարել կամ երկու անգամ աղալ մսաղացով, ապա ստացված զանգվածն ավելացնել դդմի խյուսի վրա։ Այնուհետև ավելացնել սպիտակաձավարն ու համեմել աղով և համեմունքներով, որից հետո զանգվածը լավ խառնել։

Որոշակի քանակությամբ զանգված գդալով լցնել տաք բուսայուղի մեջ ու տապակել երկու կողմից։ Պատրաստի կոտլետները դասավորել թղթե անձեռոցիկի վրա, որպեսզի անձեռոցիկը ներծծի ավելորդ բուսայուղը, ապա մատուցել տաք վիճակում։

Метки: , ,


Оставить отзыв