Вы просматриваете: Главная > ԱՂՈԹՔՆԵՐ, ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԾԵՍԵՐ > Աղոթք Խաչի ապավինության

Աղոթք Խաչի ապավինության

Քո Խաչը թող մեզ ապավեն լինի, Տե՛ր Հիսուս, երբ երևաս Հոր փառքով՝ լուսավոր ամպերի մեջ,

այն ժամանակ մենք՝ Քեզ հուսացողներս, չենք ամաչի, այլ Քո մեծ զորությամբ կուրախանանք Քո աջ կողմու՝ իբրև լուսո որդիներ, իբրև ցերեկվա որդիներ։

Աղոթք խաչի օգնության

Օգնի՛ր մեզ, Տե՛ր, օգնիր մեզ, Աստվա՛ծ, Փրկի՛չ մեր, Քո անվան մեծ փառքի համար, Տե՛ր, փրկի՛ր մեզ, և քավի՛ր մեր մեղքերը։

Պարսպած պահի՛ր Քեզ ապավինած և Քո սուրբ անվանը հուսացող ժողովրդի հաղթող և պատվական Խաչիդ հովանու ներքո՝ խաղաղությանդ մեջ։ Ամեն

Метки:


Оставить отзыв