Вы просматриваете: Главная > ԲԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐ, ԺԱՄԱՆՑ, ՄԱՆԿԱԿԱՆ ԺԱՄԱՆՑ > Աղջիկ փախցնուկի (աղջիկ փախցնոցի)

Աղջիկ փախցնուկի (աղջիկ փախցնոցի)

Դեռևս հին ժամանակներից մարդիկ կազմակերպել են բազմազան խաղեր, որոնց միջոցով իրենց երեխաներին են փոխանցել որոշակի հմտություններ ու գիտելիք՝ դարձնելով դրանք ազգային նկարագրի մի մաս։ Խաղերը կազմակերպվել են ինչպես միայն աղջիկների կամ տղաների, այնպես էլ համատեղ խաղալու համար։

Հետաքրքրական է, որ հին հայկական խաղերում անգամ սեռի տարանջատում հիմնականում չի եղել՝ աղջիկներն ու տղաները խաղացել են միասին։

Հայկական ավանդական խաղերից մեկը՝ աղջիկ փախցնոցին, բակային այն խաղերից էր, որը խաղում էին համատեղ և սիրում էին բոլորը։ Այս խաղի միջոցով երբեմն պարզ էր դառնում, թե բակում ով ում էր հավանում։ Ընդ որում, կային աղջիկներ ու տղաներ, որոնց դժկամությամբ էին ընտրում։

Աղջիկ փախցնուկի խաղալու եղանակն էր․

խաղի մասնակիցների թիվը պետք է կենտ լիներ։ Երեխաները բաժանվում էին զույգերի, ափերն իրար սեղմելով՝ վեր պահում և կանգնում իրար հետևից՝ ստեղծելով կամար։ Նրանցից մեկը, ով զույգ չուներ, գալիս էր առաջ, կանգնում էր երեխաների դիմացը և, անցնելով վեր պարզած ձեռքերի միջով, բռնում էր որևէ մեկի ձեռքը։ Երկուսով գնում էին ու կանգնում վերջում։ Այն մասնակիցը, ում զույգին տանում էին, շարքից դուրս էր գալիս և կրկնում նույն գործողությունը։

Որոշ տարածաշրջաններում զույգ չունեցող մասնակիցը խաղն սկսում էր հետևի մասից և զույգի հետ միասին կանգնում շարքի սկզբում։

Խաղը կարող էր ավարտվել ցանկացած պահի՝մասնակիցների ցանկությամբ։

Метки: , ,


Оставить отзыв