Вы просматриваете: Главная > ԱՂՑԱՆՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Աղցան «Արքայախնձոր»

Աղցան «Արքայախնձոր»

Արքայախնձորն իր շքեղ տեսքով տոնական տեսք է հաղորդում ցանկացած սեղանի՝ լինի դա համեղ ու հյութեղ պտղի թե գեղեցիկ ձևավորված աղցանի տեսքով։ Ի դեպ, այս տեսքով կարելի է ձևավորել ցանկացած աղցան։

Տարբերակ 1

Աղցան «Արքայախնձոր» պատրաստելու համար անհրաժեշտ են՝

հավի կրծքամիս – 400 գ

սունկ ագարիկոն (շամպինյոն) – 300 գ

պանիր – 250 գ

սոխ – 1 գլուխ

բուսայուղ – 30 գ

հունական ընկույզ – 100 գ

կանաչ սոխ – մի փոքր փունջ

պահածոյացված արքայախնձոր (անանաս) – 400 գ

մայոնեզ

սև և կարմիր աղացած պղպեղներ

աղ։

«Արքայախնձոր» աղցանի պատրաստման եղանակն է․

պահածոյացված արքայախնձորը ջրքամել, կտրտել ու շատ քիչ բուսայուղով թեթևակի տապակել, ապա լցնել թասի մեջ։

Մնացած բուսայուղով ու մանր կտրտած սոխով սոխառած պատրաստել, ավելացնել կտրտած սունկն ու տապակել մինչև պատրաստ լինելը և ավելացնել արքայախնձորի վրա։ Ավելացնել նաև հավի՝ աղաջրում խաշած ու խորանարդաձև մանր կտրտած փափկամիսը, քերած պանրի 2/3 մասը, համեմել աղով և համեմունքներով, խառնել։ Վերջում ավելացնել մայոնեզը ու լավ խառել։

Պատրաստի աղցանը տեղափոխել համապատասխան ափսեի մեջ՝ տալով արքայախնձորի տեսք՝ պոչի փոխարեն օգտագործելով կանաչ սոխ։

Աղցանը բոլոր կողմերից պատել քերած պանրի մնացած մասով, ապա վրան շարել ընկույզը։

Ի դեպ, որպեսզի ընկույզները չթափվեն աղցանի վրայից, դրանք կարելի է թեթևակի պատել մայոնեզով։

Ընկույզները կարելի է փոխարինել նաև շետրատած սնկով։

Տարբերակ 2

Աղցան «Արքայախնձոր» պատրաստելու համար անհրաժեշտ են՝

հավի փափկամիս – 400 գ

ձու – 4 հատ

պանիր – 150 — 200 գ

պահածոյացված արքայախնձոր – 300 գ

ընկույզ – 100 – 150 գ

մայոնեզ – 150 – 200 գ

սամիթ – մի քանի ճյուղ

հազարի տերևներ

սխտոր – ըստ ճաշակի։

«Արքայախնձոր» աղցանի պատրաստման եղանակն է․

մատուցնան ափսեյի եզրերին շարել հազարի տերևները, իսկ մեջտեղում դնել օղակաձև ձևակաղապար։ Ափսեի մեջտեղը՝ ձևակաղապարի մեջ, թեթևակի մայոնեզապատել, վրան փռել խաշած ու մանր կտրտած հավի փափկամսի շերտը, մայոնեզապատել, ավելացնել ճզմած սխտորի կեսը, ապա փռել ջրքամած ու մանր կտրտած արքայախնձորի շերտը և կրկին պատել մայոնեզով։ Այնուհետև փռել խաշած ու խոշոր քերիչով քերած ձվի շերտն ու ծածկել մայոնեզի շերտով, իսկ վրան ավելացնել մնացած սխտորը։

Զգուշությամբ հեռացնել ձևակաղապարը, մայոնեզապատել նաև աղցանի կողմնային մակերևույթը։ Աղցանի ողջ մակերևույթը պատել քերած պանրի շերտով։

Աղցանի երեսը մայոնեզով վանդակապատել, յուրաքանչյուր վանդակի մեջ մեկական ընկույզ դնել, իսկ պոչիկը ձևավորել սամիթի ճյուղով։

Տարբերակ 3

Աղցան «Արքայախնձոր» պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կարտոֆիլ – 350 – 400 գ

խոզապուխտ – 200 գ

պահածոյացված արքայախնձոր – 150 – 200 գ

ձու – 5 հատ

սոխ – 1 գլուխ

կանաչ սոխ – մի փոքր փունջ

թթվաշ խնձոր – 1 հատ

կիտրոնի հյութ – 1 թ․ գ

մայոնեզ

ընկույզ

սև աղացած պղպեղ

աղ։

«Արքայախնձոր» աղցանի պատրաստման եղանակն է․

մատուցման ափսեյի մեջ՝ մի կողմում, տարածել խաշած ու խոշոր քարիչով քերած, մայոնեզով, աղով ու սև աղացած պղպեղով համեմված կարտոֆիլի կեսը՝ տալով ձվածրի (օվալ) տեսք։

Վրան տարածել մանր կտրտած գլուխ սոխի կեսը, համեմել աղով ու սև պղպեղով։

Հաջորդիվ տարածել ձողիկաձև կտրտած խոզապուխտի կեսը և պատել մայոնեզի բարակ շերտով։

Այուհետև տարածել կեղևազրկած ու խոշոր քերիչով քերած խնձորի կեսը։

Հինգերորդ շերտը բաղկացած է ջրքամած ու խորանարդաձև մանր կտրտած արքայախնձորի կեսից։

Վեցերորդ շերտն իրենից ներկայացնում է խաշած ու քերած կամ մանր կտրտած, աղով, սև պղպեղով ու մայոնեզով համեմված ձվի զանգվածի կեսը։

Յոթերորդ ու հաջորդող շերտերը կրկնել նույն հերթականությամբ՝ մնացած բաղադրիչներով։

Վերջին՝ ձվի շերտի վրա, դասավորել ընկույզները, իսկ պոչիկը փոխարինել կանաչ սոխով։

Метки: ,


Оставить отзыв