Вы просматриваете: Главная > ԱՂՑԱՆՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Աղցան «Խլահավի բույն» (“Гнездо глухаря”)

Աղցան «Խլահավի բույն» (“Гнездо глухаря”)

Այս հիանալի աղցանը կարելի է պատրաստել և մատուցել ինչպես ամենօրյա, այնպես էլ տոնական ընթրիքին:

«Խլահավի բույն» աղցանի բաղադրիչներն են՝

աղցանի համար՝

խոզապուխտ-50 գր

հավի խաշած միս-250 գր

խաշած ձու-4 հատ (սպիտակուցները)

մարինացված սունկ ագարիկոն (շամպինիոն)-200 գր

վարունգ (թարմ կամ մարինացված)- 1 հատ միջին չափսի

կարտոֆիլ-3-4 հատ

համեմունք- ըստ ճաշակի

բուսայուղ

մայոնեզ

քերած կամ հալած պանիր- 80 գր

սխտոր-3 պճեղ

խաշած ձվի դեղնուցները

կանաչի

հազարի թերթեր:

Աղցանի պատրաստման եղանակը.

մաքրած կարտոֆիլ քերել խոշոր քերիչով կամ կտրտել շատ բարակ ձողիկներով: Տապակել տաք բուսայուղի մեջ առանց խառնելու: Երբ կարտոֆլի մի կողմը կարմրի, զգուշությամբ շրջել՝ աշխատելով պահպանել շերտի ամբողջականությունը:

Բոլոր բաղադրիչները կտրտել բարակ ձողիկներով, խառնել, համեմել համեմունքներով և մայոնեզով:

Ափսեյի մեջ շարել հազարի թերթիկները, վրան լցնել աղցանը և, պատելով տապակած կարտոֆիլով, թռչնի բույն ձևավորել:

Դեղնուցները պատառաքաղով տրորել, ավելացնել ճզմած սխտորը, պանիրն ու կտրտած կանաչին: Համեմելով մայոնեզով՝ ձևավորել մանր գնդիկներ:

«Խլահավի բույն» աղցանը ձևավորել դեղնուցից պատրաստված գնդիկներով:

Метки: , , , , ,


Оставить отзыв