Вы просматриваете: Главная > ԹՂԹԵՐԻՑ, ՍՏՎԱՐԱ ԹՂԹԵՐԻՑ, ՀՄՈՒՏ ՁԵՌՔԵՐ, ՇԻՆՎԱԾՔՆԵՐ (поделка) > Ամանորյա պսակ միանգամյա օգտագործման ափսեներից

Ամանորյա պսակ միանգամյա օգտագործման ափսեներից

Ամանորը տոն է բոլորի համար, իսկ երեխաների համար այն ավելի ուրախ ու ցանկալի է դառնում, երբ նրանք նույնպես ներգրավվում են տան ձևավորման ու զարդարման հիանալի և ուրախ գործընթացին:

Ամանորյա ավանդական զարդարանքների շարքում իր ուրույն տեղն է գրավում ամանորյա պսակը: Այն հիանալի տարբերակ է երեխաների հետ միասին ստեղծագործելու համար:

Միանգամյա օգտագործման ափսեներից ամանորյա պսակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

միանգամյա օգտագործման ափսե

գունավոր թուղթ

սոսինձ

մկրատ

ժապավեն

թել՝ պսակը կախելու համար:

Պսակի պատրաստման եղանակն է.

միանգամյա օգտագործման ափսեի մեջտեղի մասը կտրել, կանաչ թղթի երանգներից հավասարաչափ ուղղանկյուն ժապավեններ կտրել, ապա սոսնձել ափսեի շրջանի վրա: Ըստ ցանկության՝ շերտերի եզրերը կարելի է կտրտել եռանկյունաձև:

Սոսնձել նաև թղթե մոմն՝ ըստ նկարի, և կապել ժապավենը:

Ամանորյա պսակի կանաչ հատվածները կարելի է ձևավորել գունավոր թղթի մանր կտորներով կամ այլ տարբերակներով ու նյութերով՝ ըստ երևակայության:

Միանգամյա օգտագործման ափսեներից այս ամանորյա պսակը գունագեղ ու ինքնատիպ զարդարանք է տան յուրաքանչյուր պատին, պատուհանին կամ դռան վրա:

Метки: , , , ,


Оставить отзыв