Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՄԱՐԻՆԱԴՆԵՐ, ԹԹՈՒՆԵՐ, ՊԱՀԱԾՈՆԵՐ > Ամսաբողկի մարինադ

Ամսաբողկի մարինադ

Ամսաբողկն այն արմատապտուղներից է, որը հիմնականում զուգակցվում է գարնան հետ և իր թարմացնող բույրով և համով յուրահատուկ դարձնում ցանկացած աղցան։ Բացի թարմ վիճակում օգտագործելուց, ամսաբողկից պատրաստում են նաև մարինադ, տապակում ու խորովում են այն։

Ամսական բողկի մարինադը պահպանում է արմատապտղի համային հատկանիշները՝ դարձնելով այն ավելի փափուկ։

Մարինացված ամսաբողկը հիանալի տեսք ու թարմություն է հաղորդում ձմեռային սեղանին։

Տարբերակ 1

Ամսաբողկի (pедис) մարինադ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ամսաբողկ – 1 կգ

սխտոր – 1 գլուխ

սամիթ, մաղադանոս (թարմ կամ չորացրած) – 1 փոքր փունջ

ջուր – 1 լ

շաքարավազ – 6 ճ․ գ

քացախ ՝ 9 % — 120 մլ

աղ – 3 թ․ գ

դափնու տերև — 1 -2  հատ

մեխակ – 2-4 հատիկ

սև հատիկավոր պղպեղ – 6-10 հատիկ։

Ամսական բողկի մարինադի պատրաստման եղանակն է․

նախօրոք մանրէազերծված ապակե տարրայի մեջ՝ որպես առաջին շերտ, շարել մաղադանոսն ու սամիթը, շերտատած սխտորի կեսը։ Այնուհետև տարրայի մեջ դասավորել 3-4 մմ հաստությամբ շերտատած ամսաբողկը։ Որպես վերջին շերտ՝ շարել սխտորի մնացած շերտերը։

Ջրի մեջ լցնել աղը, շաքարավազը, դափնու տերևը, սև հատիկավոր պղպեղը և մեխակը։ Դնել կրակին և, երբ սկսի եռալ, եփել 0,5 – 1 րոպե։ Վերցնել կրակից, թողնել՝ մի քիչ հովանա, ավելացնել քացախը։

Մաղով քամելով՝ տաք մարինադը լցնել մանրէազերծված տարրայի մեջ դասավորված արմատապտուղների վրա։ Փակել կափարիչով, տարրան թեթևակի թափահարել և թողնել՝ հովանա։ Երբ հովանա, տեղափոխել սառը տեղ կամ սառնարան։

Մարինադը կարելի է  և՛ ձմեռվա համար պահածոյացնել, և՛ 8-10 ժամ սառնարանում թողնելուց հետո համտեսել։

Տարբերակ 2

Եռացող լուծույթով պատրաստված մարինադը պահպանում է ամսաբողկին հատուկ կծվությունը՝ հաղորդելով թեթևակի քաղցրություն։

Ամսաբողկի մարինադ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ամսաբողկ – 1 կգ

ջուր – 1 լ

շաքարավազ – 5 ճ․ գ

քացախ ՝ 9 % — 12 ճ․ գ

աղ – 3 թ․ գ

դափնու տերև — 2-3 հատ

սև հատիկավոր պղպեղ – 5 — 8 հատիկ։

Ամսաբողկի մարինադ պատրասելու եղանակն է․

լավ լվացած և արմատները ու մազարմատները հեռացրած ամսաբողկերը շերտատել կամ, ամբողջական թողնելու դեպքում, մի քանի տեղից կտրվածքներ անել, որպեսզի մարինադի լուծույթն արագ ներծծվի։

Էմալապատ կաթսայի մեջ ջուրը եռացնել, ավելացնել շաքարավազը, աղը, համեմունքները և շարունակել եռացնել ևս մի քանի րոպե։ Այնուհետև ավելացնել քացախը և, 1-2 վայրկյան եռացնելուց հետո, վերցնել կրակից։

Ապակե մանրէազերծված տարրաների մեջ դասավորել ամսական բողկը և վրան լցնել եռացող լուծույթը։ Անմիջապես ծածկել մանրէազերծված մետաղական կամ կապրոնե կափարիչներով և թողնել՝ հովանա։

Այս տարբերակով պատրատված մարինադը կարելի է  ինչպես ձմեռվա համար պահածոյացնել, այնպես էլ տեղադրել սառնարանում և վայելել 2 օր հետո։

Метки:


Оставить отзыв