Ամսաբողկի տերևուքով օմլետ

Ամսաբողկի տերևուքով (փրեր, ботва) պատրաստված օմլետն ինքնատիպ, օգտակար, գեղեցիկ ու համեղ ուտեստ է։

Ամսաբողկի տերևուքով օմլետ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ձու – 3 հատ

ամսաբողկի տերևուք – 120 գ

կարմիր սոխ – 0,25 գլուխ

պարմեզան պանիր – 20 գ

ձիթայուղ – 2 ճ․ գ

աղացած սև պղպեղ

աղ։

Ամսաբողկի տերևուքով օմլետի պատրաստման եղանակն է․

թասի մեջ լավ հարել ձուն, ավելացնել քերած պանիրը, լավ ամսաբողկի կտրտած տերևուքը, համեմել աղով ու սև պղպեղով ու խառնել։

Բարակ շերտատած սոխով ու ձիթայուղով սոխառած պատրաստել ու վրան ավելացնել ձվային զանգվածը։

Օմլետը տապակել թույլ կրակով՝ յուրաքանչյուր կողմից 3 – 5 րոպե, որից հետո անմիջապես մատուցել։