Вы просматриваете: Главная > ԱՂՑԱՆՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Ամսաբողկով աղցան

Ամսաբողկով աղցան

Գարնանաշունչ բանջարեղեններից մեկը՝ ամսաբողկը, աղցանների մեջ հիմնականում օգտագործվում է որպես լրացուցիչ բաղադրիչ։ Այս աղցանում այն հիմնական բաղադրիչն է։

Ամսաբողկով աղցան պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ամսաբողկ՝ ամբողջական տերևուքով ботва – 1 կապ

կանաչ սոխ – 0,5 կապ

սոխ՝ փոքր չափսի – 0,25 գլուխ

բուսայուղ – 2 ճ․ գ

քացախ՝ 6% — անոց (ըստ ցանկության) – 0,5 թ․ գ

խառը կանաչի – ըստ ցանկության

աղ։

Ամսաբողկով աղցանի պատրաստման եղանակն է․

լավ լվանալ ամսաբողկի արմատապտուղներն ու տերևները, հեռացնել ավելորդ ու կոշտ  մասերը։

թարմ տերևուքը մանր կտրտել ու լցնել թասի մեջ։ Ավելացնել մանր կտրտած կանաչ սոխն ու կանաչին, շրջանաձև շերտատած ամսաբողկի արմատապտուղները և սոխը։ Այս ամենը համեմել աղով, ցողել քացախով ու բուսայուղով, լավ խառնել, տեղափոխել մատուցման ափսեի մեջ ու մատուցել։

Метки: ,


Оставить отзыв