Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ԿՈՆՖԵՏՆԵՐ > Անակնկալներով լի կոկա-կալա

Անակնկալներով լի կոկա-կալա

Այս արտասովոր և համեղ, անակնկալներով լի կոկա-կոլան կարելի է պատրաստել տնային պայմաններում ու զարմացնել ո՛չ միայն երեխաներին, այլ նաև մեծահասակներին: Այն կգնահատեն հատկապես շոկոլադի սիրահարները:

Անակնկալներով լի կոկա-կալա պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

կոկա-կոլայի 1 լիտրանոց շիշ – 1 հատ

սև շոկոլադ – 400 գ

մանր կոնֆետներ:

Անակնկալներով լի կոկա-կալա պատրաստելու եղանակն է.

կոկա-կոլայի շշի վրայից զգուշությամբ հեռացնել պիտակը՝ պահպանելով վերջինիս անբողջականությունը: Շիշը լավ լվանալ ու չորացնել:

Գոլորշու վրա հալեցնել 200գ շոկոլադը: Ձագարի կամ խոհարարական տոպրակի միջոցով շոկոլադը լցնել շշի մեջ: Դանդաղորեն, բայց անընդհատ պտտեցնել շիշն այնպես, որ այն ամբողջությամբ պատվի շոկոլադով:

Երբ շոկոլադն սկսի սառչել, մյուս 200 գ շոկոլադը նույն ձևով հալեցնել ու կրկնել ողջ գործընթացը: Շիշը դնել սառը տեղ և թողել, որ շոկոլադը վերջնականորեն սառչի:

Շոկոլադի կարծրանալուց հետո հարկավոր է սուր դանակի օգնությամբ հեռացնել շիշը: Դրա համար պետք է շշի վրա մի քանի տեղից կտրվածքեր անել այնպես, որ շոկոլադի վրա դանակի հետքեր չմնան: Այուհետև զգուշությամբ հեռացնել շշի կտորները:

Պիտակի հատվածում շոկոլադը թեթևակի խոնավեցնել, ու խնամքով ամրացնել պիտակը:

Արդեն պատրաստի շշի մեջ լցնել մանր կոնֆետները և փակել խցանով:

Անակնկալներով լի կոկա-կալան պատրաստ է և կարելի է համտեսել մի գավաթ սուրճի հետ:

Метки: , ,


Оставить отзыв