Вы просматриваете: Главная > ԱՐՎԵՍՏԱ ԳԵՏՆԵՐ, ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ, ԳՐՈՂՆԵՐ, ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ > Անծանոթ աղջկան

Անծանոթ աղջկան

Լույսն էր մեռնում, օրը մթնում․

Մութը տնից տուն էր մտնում․

Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,

Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

Աղբյուն անուշ հեքիաթի պես

Իր լույս երգով ժպտում էր մեզ․

Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,

Որպես քնքուշ իրիկվա փայլ։

Անակնկալ բախտի նըման,

Հայտնվեցիր պայծառ-անձայն․

Անջատվեցինք համր ու հադարտ․

Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ․․․

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Метки: ,


Оставить отзыв