Անձեռոցիկ «Էլֆի մաշիկներ»
Ամանորի խորհրդանիշներից են համարվում նաև հեքիաթային էլֆերը՝ Ձմեռ պապի օգնականները: Ուստի, որպես ամանորյա սեղանի զարդարանք, սեղանին դրված էլֆի մաշիկների տեսքով անձեռոցիկները էլ ավելի կընդգծեն տոնական մթնոլորտը:

«Էլֆի մաշիկներ» անձեռոցիկներ պատրաստելու եղանակն է.
ամբողջական բացված անձեռոցիկի իրար զուգահեռ երկու եզրերը ծալել դեպի միջին գիծ, այնուհետև միջին գծից կրկին երկտակ ծալել այնպես, որ ամբողջական մասը լինի ներքևում:
Ամբողջական մասի երկու կողմերից ծալել այնպես, որ միջնակետը դառնա գագաթ: Նույն դիրքով կրկին ծալել դեպի կենտրոն:

Շրջել անձեռոցիկը և մեջտեղից ծալել:
Վրայի կողմի եզրը պտտելով հետ ծալել դեպի ներս:
Տակի մասի եզրը դեպի ներս փաթաթել ըստ նկարի և եզրը դնել վրայի շերտի եռանկյունաձև գրպանիկի մեջ:

Մաշիկի վերևի մասը ծալել դեպի ներքև։ Էլֆի պատրաստի մաշիկները դնել ափսեի մեջ:
