Вы просматриваете: Главная > ԱՇԽԱՏԱՆՔ ՏՆԻՑ, ԱՌՑԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔ > Աշխատանք համացանցով

Աշխատանք համացանցով

Այսօր համացանցը հասանելի է բոլորին ու այն վաղուց դադարել է լինել միայն տեղեկատվության ու շփման աղբյուր։ Համացանցի տարբեր հարթակներով կարելի է գումար վաստակել։

Գոյություն ունեն համացանցային տարբեր աշխատանքներ՝ սոցցանցերում, աշխատանքային հատուկ կայքերում, առցանց բորսաներում և այլն։

Աշխատանքային հատուկ կայքերում կամ այսպես կոչված բուքսերում (խոսակցական անգլերենի bux` դոլլար անվանումից) գումար կարելի է վաստակել առանց ներդրումների, նախնական հմտությունների ու գիտելիքների (հարկավոր է միայն ռուսերենի տարրական գիտելիք՝ կայքից օգտվելու համար)։ Նախագծում աշխատելու համար չկան ժամանակային ու տարածաշրջանային սահմանափակումներ։

Միաժամանակ կարելի է աշխատել մի քանի կայքերում։

Առավել վստահելի կայքերից են՝

SEO SPRINT – գործում է 2010 թ — ից

PROFITCENTR – գործում է 2009 թ — ից

SEO-FAST – գործում է 2012 թ — ից

WMRFAST – գործում է 2014 թ — ից

WMMAIL – գործում է 2004 թ — ից

WMZONA – գործում է 2004 թ — ից :

Վաստակելու այս տարբերակն ընտրողները պետք է նախ գրանցվեն կայքում՝ ստեղծելով իրենց անձնական էջը։

Հարկավոր է հիշել, որ մի համակարգչից կարելի է տվյալ կայքում գրանցել միայն մեկ էջ։ Էջի փակվելուց հետո 1,5 – 2 տարի անց միայն կարելի է կրկին գրանցվել։ Համակարգում գրանցվելը որևէ պատրավորություն չի ենթադրում․ կարելի է կայք մուտք գործել ինչպես օրական մի քանի անգամ, այնպես էլ մի քանի օրվա ընդմիջումներով։ Սակայն պետք է հիշել, որ 2 — 3 շաբաթ մուտք չգործելու դեպքում էջն արգելափակվում է ու կարելի է վերականգնել միայն տվյալ կայքի խմբագրության միջնորդությամբ։ Ավելի տևական ժամանակով էջը չակտիվացնելու դեպքում այն կարող է փակվել ինքնաշխատ կերպով ու անվերադարձ։

Գրանցվելուց և անձնական էջ մուտք գործելուց հետո հարկավոր է մուտք գործել առաջարկվող աշխատանքների բաժին ու ընտրել վաստակելու նախընտրելի տարբերակը։

Նմանատիպ կայքերում հիմնականում առաջարկվում է աշխատանքի մի քանի տարբերակ։

Տարբերակ 1

Այցելություն նախագծի հետ համագործակցող կայքեր (Серфинг сайтов, Surfing sites)

Այս տարբերակով աշխատելու համար հարկավոր է մկնիկի ձախ կոճակին սեղմելով՝ ակտիվացնել առաջադրանքը, որն ակտիվանալուց հետո կբացվի նոր էջով։

Հարկավոր է պարզապես սպասել առաջադրանքի համար նախատեսված մի քանի վայրկյանը, մկնիկի ձախ կոճակին սեղմելով հաստատել գործողության ավարտն ու վաստակած գումարն ինքնաշխատ կերպով կավելանա գումարի անձնական հիմնական հաշվեկշռին։

Միաժամանակ չի կարելի ակտիվացնել մի քանի առաջադրանք։

Վերը նշված բոլոր կայքերում էլ առկա է աշխատանքի այս տարբերակը։

Տարբերակ 2

Նամակների ընթերցում (Чтение писем, paid Emails)

Այս տարբերակով աշխատելու համար հարկավոր է մկնիկի ձախ կոճակին սեղմելով՝ ակտիվացնել առաջադրանքը, որն ակտիվանալուց հետո կբացվի նոր էջով։

Հարկավոր է կարդալ նամակը, պատասխանել հարցին՝ ընտրելով առաջարկված տարբերակներից ճիշտ պատասխանը։

Ճիշտ պատասխանի դեպքում բացված էջն անցում կկատարի համապատասխան կայք ու նախատեսված ժամանակն անցնելուց հետո հարկավոր է միայն հաստատել գործողության ավարտը։

Աշխատանքի այս տարբերակը վերը նշված կայքերից առկա է PROFITCENTR — ում, WMMAIL – ում և SEO-FAST – ում։

Տարբերակ 3

Հարցաշարային (թեստային) անցումներ (прохождение тестов, paid tests)

Այս տարբերակով աշխատելու համար ևս հարկավոր է մկնիկի ձախ կոճակին սեղմելով՝ ակտիվացնել առաջադրանքը, որն ակտիվանալուց հետո կբացվի նոր էջով։

Հարցաշարը բաղկացած է 2 մասից՝ առաջադրանքից և հարցերից։

Առաջադրանքների մասում ներկայացվում են անցում կատարելու կանոններն ու համապատասխան կայքի հղումը կամ անվանումը։

Մուտք գործելով կայք և ուսումնասիրելով առաջադրանքում նշված էջերը՝ պետք է հարցաշարում առաջարկվող տարբերակներից ընտրել ճիշտ պատասխանը։

Այնուհետև սեղմել հաշվետվության ուղարկման (отправить отчет) կոճակն ու սպասել պատասխանին։

Հարցաշարը ճիշտ լրացնելու դեպքում համապատասխան գումարը կփոխանցվի հիմնական հաշվեկշռին։

Վերը նշված կայքերից աշխատանքի այս տարբերակն առկա է PROFITCENTR

SEO-FAST կայքերում։

Տարբերակ 4

Հանձնարարությունների կատարում (выполнение заданий, tasks)

Այս բաժինը ներառում է տարաբնույթ հանձնարարություններ, օրինակ՝ գրանցում կայքում, հավանում, մեկնաբանում կամ տարածում (կիսում) որևէ նյութով սոցցանցերում, անդամակցում որևէ խմբին կամ ալիքին, ինչպես նաև ընկերների հրավիրում նշված խումբ, գովազդների ու էջերի դիտում, առցանց բազմաժանր խաղային կայքերում գրանցումներ և այլն։

Առաջադրանքները կատարելուց հետո հարկավոր է հաշվետվություն ներկայացնել պահանջված կարգով ու սպասել պատասխանին։

Դրական պատասխանի դեպքում համապատասխան գումարը կփոխանցվի հիմնական հաշվեկշռին։

Աշխատանքի այս տարբերակն առկա է վերը նշված բոլոր կայքերում։

Տարբերակ 5

Աշխատանք սոցցանցերի միջոցով

Սոցցանցերի միջոցով կատարվող աշխատանքը հիմնականում կատարվում է հավանելու (нравится, like), կիսվելու կամ տարածելու (поделиться, share), մեկնաբանելու (комментировать, comment) միջոցով:

Կան բազմաթիվ աշխատանքաին կայքեր, որոնք առաջարկում են գումար վաստակելու այս տարբերակը՝ որպես աշխատանքի կամ հանձրարաությունների առանձին տեսակ։ Դրանք շատ ժամանակ ու հմտություններ չեն պահանջում։

Դրա համար պարզապես հարկավոր է այդ կայքերի անձնական տվյալների բաժնում լրացնել սոցցանցի տվյալները և կատարել հանձնարարություները։

Տարբերակ 6

Գումարի վաստակում հրավիրված մասնակիցների միջոցով (реферальная программа, партнерская программа)

Աշխատանքային գրեթե բոլոր կայքերում գործում է գումար վաստակելու այս համակարգը։ Այն հեռանկարային է ու բավականին եկամտաբեր, գործում է ցանցային մարքեթինգի սկզբունքով։

Վերը նշված կայքերում գրանցվելիս պարտադիր է նշել հրավիրողի  ծածկանունը՝ ID — ին (այս հոդվածի ակտիվ հղումներով մուտք գործելիս հրավիրողի ծածկանունը կգրանցվի ինքնաշխատ կերպով)։

Հրավիրողը (реферер, referrer) որոշակի տոկոսագումար է ստանում իր կողմից նախագիծ հրավիրած մասնակիցների (рефераль, referral) աշխատանքի արդյունքից, որը, սակայն, որևէ կերպ չի ազդում հրավիրված մասնակցի աշխատած գումարի վրա, քանի որ նրան վճարում է նախագիծը։ Դա, ըստ էության, պասիվ եկամտի տարբերակ է։

Նախագիծ նոր մասնակիցներ կարելի է հրավիրել ինչպես սոցցանցերի ու ծանոթ ընկերներին հրավիրելով, այնպես էլ նմանատիպ կայքերում առաջադրանքներ ստեղծելով ու կայքերում գործող բորսաներին հետևելով։ Այս ամենից զատ, յուրաքանաչյուր կայք առաջարկում է աշխատանքի իրեն բնորոշ այլ տարբերակներ ու խաղեր։

WMZONA և WMMAIL կայքերը վճարում են դոլլարով, SEO SPRINT կայքը վճարում է ինչպես ռուբլով, այնպես էլ դոլլարով ու այլ արտարժույթով։

PROFITCENTR, SEO-FAST և WMRFAST կայքերը վճարումները կատարում են ռուբլով։

Կայքերից վաստակած գումարի դուրսբերումը կատարվում է համապատասխան բաժնում էլեկտրոնային դրամապանակի անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո։ Գումարի վճարումը պատվիրելուց հետո այն կարճ ժամանակաընթացքում փոխանցվում է դրամապանակի հաշվեկշռին։

Աշխաանքային կայքերում հնարավորին շատ գումար վաստակելու համար հարկավոր է հետևել մի քանի խորհրդի․

1․ գրանցվել ու աշխատել միաժամանակ մի քանի կայքերում,

2․ սովորել համացանցում հնարավորինս արագ փնտրել ու գտնել ցանկացած տեղեկատվություն,

3․ հանձրարարություններ կատարալիս նախապատվությունը տալ բազմակի կատարման համար նախատեսված առաջադրանքներին,

4․ առաջադրանքները կատարել բարեխղճորեն՝ անձնական էջի արգելափակումից խուսափելու նպատակով։

Ինչպես ցանկացած աշխատանք, այնպես էլ այս եղանակով աշխատանքն ունի իր անվտանգության կանոնները, դրական ու բացասական կողմերը։

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Նյութի հետ կապված հարցերը գրել կայքի կամ սոցցանցերում գործող կայքին առընթեր խմբերում ու էջերում` ok.ru– ում, facebook.com – ում, instagram.com – ում, twitter.com – ում, vk.com – ում, liveinternet.ru – ում, pinterest.com – ում, постила.ру — ում։

Աշխատանքային հարցերով կարելի է դիմել տվյալ կայքի տեխսպասարկման բաժին կամ նամակով դիմել տվյալ կայք հրավիրողին։

Метки:


Оставить отзыв