Вы просматриваете: Главная > ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԻ ԳԻՐՔ, ԳՐԱԴԱՐԱՆ, ԽՈՀԱՆՈՑ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ, ՏՈՐԹԵՐ > Աշխարհի «ամենաերկարակյաց» հարսանեկան տորթը

Աշխարհի «ամենաերկարակյաց» հարսանեկան տորթը

Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է աշխարհի «ամենաերկարակյաց» տորթը, որը պատրաստվել է Մեծ Բրիտանիայի հարավ-արևմտյան Հեմփշիր կոմսության ամենամեծ քաղաքում՝ Բեյսինգսթոքում (Basingstoke, Бейзингстоук), 1898թ․ –ին՝ Վիկտորիա թագուհու կառավարման տարիներին։

Այս հարսանեկան բազմահարկ մրգային տորթը եղել է ձյունաճերմակ և այնքան գեղեցիկ, որ պատրաստող հրուշակագործն այն դրել է ընտանեկան հրուշակարանի ցուցափեղկին՝ որպես ցուցանմուշ։ Հանգամանքների բերումով, տորթը չի վաճառվել, սակայն հրուշակագործը չի հեռացրել այն ցուցափեղկից՝ դարձնելով այն այցեքարտ՝ իր հրուշակարանի համար։

Հրուշակարանը, որտեղ պատրաստվել է տորթը, փակվել է 1964 թ․-ին, իսկ այս մրգային տորթը պատրաստող հրուշակագործն այն պահպանել է իր տան ձեղնահարկում։ Ի դեպ, այս հարսանյաց տորթի միջուկը մինչև հիմա պահպանել է խոնավությունը։ Ըստ վարկածներից մեկի՝ տորթի լավ պահպանված լինելու գործոններից մեկն էլ բաղադրության մեջ օգտագործված կոնյակն է։

Ժամանակի ընթացքում, իհարկե, պահպանման անբարենպաստ պայմանների պատճառով այն կորցրել է իր երբեմնի գրավիչ տեսքը՝ ձեռք բերելով շագանակագույն երանգ։ Սակայն, հաշվի առնելով տորթի տարիքը և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռումբի պայթյունի հետևանքով առաջացած ոչ մեծ ճեղքվածքը, մասնագետների կարծիքով այն հիանալի է պահպանվել։

Այժմ տորթը գտնվում է Ուելսի թանգարանում, որտեղ այն ցուցադրվում է և պահպանվում հատուկ պայմաններում։ Տորթը 2011 թ․-ին ՝ մահից առաջ, թանգարանին է հանձնել հրուշակագործի աղջիկը, ով երբեք ամուսնացած չի եղել։ Նա ասել է, որ տորթը հանձնում է այն պատճառով, որ իր մահից հետո մարդիկ չմտածեն, թե փեսացուն լքել է իրեն խորանի առաջ:

Թեթևակի վերականգնողական աշխատանքներից հետո տորթը հայտնվել է թանգարանի ցուցանմուշների շարքում։

Այս տորթն ամբողջական պահպանված ամենատարեց հարսանեկան տորթն է։ Պահպանվել են նաև Վիկտորիա թագուհու հարսանյաց տորթից կտորներ, որոնք վաճառվել են աճուրդում։

Метки: ,


Оставить отзыв