Вы просматриваете: Главная > ԱՂՑԱՆՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Ապխտած երշիկով ու մանդարինով աղցան

Ապխտած երշիկով ու մանդարինով աղցան

Անկրկնելի համ ու հոտով, ախորժելի ու գեղեցիկ տեսքով այս աղցանը պարաստվում է հաշված րոպեների ընթացքում։

Ապխտած երշիկով ու մանդարինով աղցան պատրաստելու համար անհրաժեշտ են՝

մանդարին – 2 հատ

ապխտած երշիկ – 100 գ

հոլանդական պանիր – 100 գ

գազար – 1 հատ

մայոնեզ։

Ապխտած երշիկով ու մանդարինով աղցանի պատրաստման եղանակն է․

խոշոր քերիչով քերած գազարին ու պանրին ավելացնել ձողիկաձև բարակ կտրտած երշիկը և խորանարդաձև կտրտած մանդարինը։ Համեմել մայոնեզով ու անմիջապես մատուցել։

Метки: , , , ,


Оставить отзыв