Ապուր «Գարնանային տրամադրություն»
Այս ապուրն իսկապես կարող է գարնանային տրամադրություն հաղորդել այն ճաշակողին:

«Գարնանային տրամադրություն» ապուրի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
սպանախ – 400 գ
տավարի միս – 500 գ
կարտոֆիլ – 2 հատ
բրինձ – 0.5 բաժակ
սոխ – 0.5 գլուխ
գազար – 1 հատ՝ փոքր
ձու – 2 հատ
կարագ – 50 գ
աղ, համեմունքներ, թթվասեր – ըստ ճաշակի:
«Գարնանային տրամադրություն» ապուրի պատրաստման եղանակն է.
խաշել միսը մինչ պատրաստ լինելը, ապա քամել արգանակը:
Կարագով մանր կտրտած սոխը տապակել, ավելացնել քերած գազարն ու թեթևակի շոգեխաշել: Վրան ավելացնել արգանակը, մանր կտրտած միսն ու կարտոֆիլը: 10 րոպե եփելուց հետո ավելացնել բրինձը, եփել ևս 10 րոպե: Համեմել աղով, համեմունքներով և ավելացնել կտրտած սպանախը: 2-3 րոպե եփելուց հետո ավելացնել 1 հարած ձու և կրակից վերցնել:
«Գարնանային տրամադրություն» ապուրը մատուցել թթվասերով՝ ձևավորելով խաշած ձվի կտորներով: Այս ապուրը կարելի է պատրաստել նաև առանց մսի, իսկ սպանախըՙ փոխարինել եղինջով, թրթնջուկով կամ այլ նախընտրելի կանաչիով: