Вы просматриваете: Главная > ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՆԵՐ, ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ > Առաջին ուսուցիչը

Առաջին ուսուցիչը

Ինչքան բան գիտե
Մեր ուսուցիչը.

Իմ իմացածը
Շա՜տ, շա՜տ, շա՜տ քիչ է…
Ինչ հարց էլ որ տանք,
Նա չի բարկանում,
Ժպտում է մեղմիկ
Ու պատասխանում:

Աշխարհում ոչ մի
Դժվար հարց չկա`
Մեր ուսուցիչը
Իսկույն չիմանա:
Ես ու մայրիկը,
Մեկ էլ հայրիկը,
Ինչքան իմանանք,
Դեռ էլի քիչ է,
Մեր երեքից էլ
Շա՜տ, շա՜տ բան գիտե
Մեր ուսուցիչը։

ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Метки: , ,


Оставить отзыв