Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՁՈՒ, ՁՎԱԾԵՂՆԵՐ, ՕՄԼԵՏՆԵՐ, ՈՒՏԵՍՏՆԵՐ > Ավոկադոն՝ ձվով

Ավոկադոն՝ ձվով

Այս ուտեստը հիանալի նախաճաշ է՝ հագեցնող, համեղ ու առողջարար։

Ձվով ավոկադո պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ավոկադո – 1 հատ

ձու – 2 հատ

համեմ, մաղադանոս կամ սամիթ – մի քանի ճյուղ

սև աղացած պղպեղ

աղ։

Ձվով ավոկադոյի պատրաստման եղանակն է․

ավոկադոն լվանալ ու մեջտեղից կիսելով՝ հեռացնել կորիզը։ Եթե կորիզի ակոսիկը փոքր է, այն կարելի է լայնացնել գդալով կամ օգտագործել լորի ձու։

Ավոկադոյի կտորների կեղևի հատվածը փաթաթել փայլաթիթեղով ու տեղավորել ջեռոցի տապակի մեջ։

Ավոկադոյի յուրաքանչյուր կեսը համեմել աղով ու սև պղպեղով, յուրաքանչյուր ակոսիկում մեկական ձու կոտրել ու տեղավորել 190˚C տաքացրած ջեռոցում 10 – 25 րոպե՝ մինչև ձվի դեղնուցի պատրաստ լինելը (կախված  դեղնուցի նախընտրելի վիճակից)։

Ուտեստը հանել ջեռոցից, վրան ցանել կտրտած կանաչին ու մատուցել տաք վիճակում։

Метки: , ,

Обсуждение закрыто.