Вы просматриваете: Главная > ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ, ԱՂԱՆԴԵՐ, ԻՏԱԼԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ, ԽՈՀԱՆՈՑ > Արագ պատրաստվող հասարակ տիրամիսու

Արագ պատրաստվող հասարակ տիրամիսու

Տիրամիսուն նրբահամ ու եթերային իտալական աղանդեր է, որը հայտնի է ողջ աշխարհում և ունի պատրաստման տարբեր եղանակներ ու բաղադրատոմսեր։

Տիրամիսուի այս բաղադրատոմսը ջանքեր գրեթե չի պահանջում և իր համով չի զիջում դասական տարբերակին։

Արագ պատրաստվող հասարակ տիրամիսու պատրաստելու համար անհրաժեշտ են՝

թխվածքաբլիթ – 200 գ

կաթնաշոռ – 200 գ

թթվասեր – 100 գ

շաքարավազ – 50 գ

լուծվող սուրճ — 1 ճ․ գ

կակաո

վանիլ։

Արագ պատրաստվող հասարակ տիրամիսուի պատրաստման եղանակն է․

կաթնաշոռը, թթվասերն ու շաքարավազը բլենդերով հարել մինչև դառնա միասեռ զանգված։

Թխվածքաբլիթները 5 վայրկյանով ընկղմել նախապես պատրաստված լուծվող սուրճի մեջ։ Այնուհետև ապակե բաժակի կամ այլ նախընտրելի տարրայի մեջ թխվածքաբլիթների ու կաթնաշոռային զանգվածի հաջորդաբար դասավորմամբ ձևավորել տիրամիսուն։

Վերջում վրան կակաո ցողել և թողնել սառնարանում ողջ գիշեր։

Մատուցելիս կարելի է ձևավորել մրգերով, հատապտուղներով կամ դաղձի տերևներով։

Метки: , , ,


Оставить отзыв