Вы просматриваете: Главная > ԱՐՎԵՍՏԱ ԳԵՏՆԵՐ, ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ, ԳՐՈՂՆԵՐ, ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՆԵՐ > Արեգակ

Արեգակ

Արև՛, արև՛, ե՛կ, ե՛կ,

Զիզի քարին վե՜ր եկ․

Սև-սև ամպեր հեռացեք,

Արևին ճամփա’ տվեք։

Թողե՛ք, թող գա նա մեզ մոտ,

Նրա լույսին ենք կարոտ․

Կարմի՛ր արև, ե՛կ, ե՛կ,

Նախշուն քարին վե՛ր եկ։

Արևն հաղթց ամպերին,

Շողքը ձգեց սարերին,

Զիզի քարը տե՛ս, տե՛ս,

Պսպղում է ոսկու պես։

Սիրու՛ն արև, միշտ եկ,

Զիզի քարին վե՛ր եկ։

ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ

Метки: , ,


Оставить отзыв