Вы просматриваете: Главная > ՀՄՈՒՏ ՁԵՌՔԵՐ, ՄԻԱՆԳԱՄՅԱ ՕԳՏԱԳՈՐԾ ՄԱՆ ՍՊԱՍՔԻՑ, ՇԻՆՎԱԾՔՆԵՐ (поделка) > Արևածաղիկ՝ պլաստիկե շշերից

Արևածաղիկ՝ պլաստիկե շշերից

Արևածաղիկն իր գեղեցիկ ու գունեղ տեսքով միշտ ուրախ տրամադրություն է ապահովում։ Իհարկե, ավելի հաճելի է հիանալ բնական ծաղիկներով, սակայն նման հնարավորության բացակայության դեպքում կարելի է պատրաստել ինքնուրույն։

Տարբերակ 1

Պլաստիկե շշերից արևածաղիկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

պլաստիկե շիշ՝ թափանցիկ կամ սպիտակ (ցանկալի է տակառաձև) – 3 հատ

պլաստիկե շիշ՝ շագանակագույն – 1 հատ

մկրատ

դեղին ներկ՝ վրձնով

մետաղալար

սոսնձային ատրճանակ ու սիլիկոնե սոսինձ։

Պլաստիկե շշերից արևածաղկի պատրաստման եղանակն է․

3 թափանցիկ շշերից հեռացնել հիմքը, իսկ երկուսից՝ նաև բերանի մասը այնպես, որ բոլորի գլանաձև հատվածի երկարություններն իրար հավասար լինեն։ Գլանաձև հատվածներից կտրվածքների միջոցով ձևավորել ծաղկաթերթիկներ, ապա սեղմելով տարածել։

Այս ամենից հետո ծաղկաթերթերը ներկել ու թողնել՝ չորանա։

Մետաղալարի վրա սոսնձով ամրացնել ծաղկաթերթերի երկու միանման շերտերը, ապա սոսնձել երրորդ շերտը (կարելի է նաև միայն 1 շերտով պատրաստել), իսկ վերջում՝ շագանակագույն շշից կտրված հիմքը։

Պատրաստի արևածաղիկները կարելի է «ցանել» խոտերի մեջ կամ պարզապես դնել ծաղկամանի մեջ։

Տարբերակ 2

Պլաստիկե շշերից արևածաղիկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

պլաստիկե շիշ – 4 հատ

գուաշ, ակրիլային ներկեր կամ լաքեր – կանաչ, դեղին, շագանակագույն

վրձին

սև ներկամատիտ (ֆլոմաստեր)

մետաղալար

սիլիկոնե սոսինձ ու սոսնձային ատրճանակ

մկրատ։

Պլաստիկե շշերից արևածաղկի պատրաստման եղանակն է․

թափանցիկ շշերի օգտագործման դեպքում նախ հարկավոր է դրանք ներկել՝ մեկական կանաչ ու շագանակագույն և 2 հատ դեղին (գուաշի դեպքում նպատակահարմար է ներկել արդեն պատրաստի կամ գրեթե պատրաստի ծաղիկները, որպեսզի պատրաստման ընթացքում ներկի մակերևույթը շատ չվասվի)կամ պարզապես ընտրել համապատասխան գույների պլասիկե շշեր։

Ծաղկաթեթիկների նախընտրելի երկարությամբ կտրել կանաչ ու դեղին շշերը՝ հիմք ընդունելով շշի բերանի մասը։ Կտրված մասից դեպի շշի բերանի նեղ հատվածը հավասարաչափ կտրվածքներ անել։ Յուրաքանչյուր կտրվածքին ծաղկաթերթի տեսք տալ։ Ստացված ծաղկաթերթերը, թեթևակի սեղմելով, տարածել՝ տալով բացված ծաղկի տեսք։

Մետաղալարի վրա սոսնձի օգնությամբ ամրացնել կանաչ, ապա դեղին շշերից պատրաստված ծաղկաթերթերը։

Շագանակագույն շշից կտրել հիմքը՝ կտրվածքի վրա թողնելով մոտ 1 սմ կողմնային մակերեսից  ու սոսնձով ամրացնել ստացված ծաղկի կենտրոնում՝ կողմնային մասը դեպի դուրս՝ որպես արևածաղկի միջուկ՝ վրան ներկամատիտով նկարելով արևածաղկի սերմերը։

Метки: , , ,


Оставить отзыв