Вы просматриваете: Главная > ԱՂՈԹՔՆԵՐ, ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ > Աֆորիզմներ Աստծո և աղոթքի մասին

Աֆորիզմներ Աստծո և աղոթքի մասին

Աստված մեզ փորձություններ է ուղղարկում, որպեսզի մենք, հաղթահարելով դրանք, ուժեղանանք, այլ ոչ թե հուսահատվենք: ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱ

Աստված մեր մեջ է։ ՊԼԱՏՈՆ

Աստված սիրում է մեզ բոլորիս, բայց մեզանից և ոչ մեկից հիացած չէ: ԱՅԶԵԿ ԱԶԻՄՈՎ

Աստված տալիս է ընկույզները, սակայն չի կոտրում դրանք։ ՖՐԱՆՑ ԿԱՖԿԱ

Աստված օգնում է մեզ, որ ապրենք, մենք օգնում ենք նրան, որ մեռնի: ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Իմ գաղտնիքը շատ պարզ է. ես աղոթում եմ։ ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱ

Թու՛յլ տուր, որ Աստծո խոստումները շողան քո խնդիրների վրա։ ՔՈՐԻ ԹԵՆ ԲՈՒՄ

Հարաբերությունն Աստծո հետ յուրաքանչյուր մարդու անձնական գործն է: ԱՆՐԻ ՎԵՌՆՈՅ

Աստված հումորիստ է։ Եթե չեք հավատում, նայե՛ք ձեզ հայելու մեջ։ ՔԵՆ ՕՍԼԵՆ

Այն Աստծուն, որին կարելի է հասկանալ, արդեն աստված չի։ ՎԻԼԻԱՄ ՍՈՄԵՐԵԹ ՄՈԵՄ

Աստծու հետ խոսելիս խոսքը կտուրը մի գցիր. կտուրում էլ է նա: ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Աստվա՛ծ, ինձ համբերություն տուր՝ ընդունելու այն, ինչ ես չեմ կարող փոխել, ուժ՝ փոխելու այն, ինչ կարող եմ, իմաստություն՝ տարբերելու առաջինը երկրորդից։ ՌԵՅՆՈԼԴ ՆԻԲՈՒՐ

Աստված անճանաչելի է, նրան կարելի է հասնել հավատի միջոցով։ ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ

Աստված գոյություն ունի, բայց ես չեմ հավատում իրեն։ ՕՍԻՊ ԲՐԻԿ

Հավատալ Աստծուն անհնար է, չհավատալն՝ աբսուրդ։ ՎՈԼՏԵՐ

Չգիտեմ՝ գոյություն ունի Աստված թե ոչ, բայց իր վարկանիշի համար ավելի լավ կլիներ, որ գոյություն չունենար։ ԺՅՈՒԼ ՌԵՆԱՐ

Իսկական մարդը կազմված է հարցերից, իսկական Աստվածը՝ պատասխաններից։ ՍՏԱՆԻՍԼԱՎ ԵԺԻ ԼԵՑ

Աստված չունի կրոն։ ՄԱՀԱԹՄԱ ԳԱՆԴԻ

Աստված իմ օրինակով ինձ ցույց տվեց, թե ինչպիսին չպիտի լինի հավատացյալը: ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Աստված խոսում է իմ միջոցով։ ՋՈՐՋ ԲՈՒՇ ԿՐՏՍԵՐ

Միայն Աստված կարող է ինձ դատել: ԹՈՒՓԱԿ ՇԱԿՈՒՐ

Նա, ով ընդունում է Աստծո գոյությունը, ընդունում է նաև իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականությանց՝ ազգ, հայրենիք, պետություն։ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Մ՛ի աղոթիր, որ հեշտ ժամանակներ գան։ Աղոթի՛ր, որ ուժեղ մարդ լինես։ Մի՛ աղոթիր, որ ուժերդ բավարար լինեն գործերիդ կատարման համար։ Աղոթի՛ր, որ գործերիդ համապատասխան ուժ ունենաս։ ՖԻԼԻՊ ՋԵՔ ԲՐՈՒՔՍ (ՍԻ ԷՄ ՓԱՆՔ)

Մեխանիկայի օրենքները ես եզրակացնում եմ Աստծո օրենքներից։ ԻՍԱՀԱԿ ՆՅՈՒՏՈՆ

Մեր ժամանակների ցավն այն է, որ մարդիկ դադարել են մտածել Աստծո մասին։ Նրանք մոռացել են, որ իրենք սոսկ երկրային բարիքների կառավարիչներ են՝ Աստծո կամքը կատարողներ։ ԹԵՈԴՈՐ ԴՐԱՅԶԵՐ

Նայի՛ր ՝ ինչ մեծ են երկինքն ու երկիրը, և դրանց մասին չէ, որ մտածում է Աստված, այլ միայն քո մասին։ ՄԱԿԱՐ ՄԵԾ

Ոչ մի գուբ այնքան խորը չէ, որ Աստծո սերը դրանից ավելի խորը չլինի: ՔՈՐԻ ԹԵՆ ԲՈՒՄ  

Ով անկեղծ վախենում է Աստծուց, նա ոչ մեկից չի վախենում և ով չի վախենում Աստծուց, նա ամեն ինչից պետք է վախենա։ ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ

Սու՛րբ  դարձեք։ Մեզնից յուրաքանչյուր ունի սուրբ դառնալու շնորհը․ սրբության ճանապարհն աղոթելն է։ ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱ

Միայն Տիրոջ նկատմամբ ունեցած մեր փափագն ու աղոթքն է մեր սրտում տեղ պատրաստում Աստծո համար: Աստված մեզ հոգևոր պարգևներ կտա այն ժամանակ, երբ տեսնի մեր աղոթքի կյանքը: Մենք միայն այն ժամանակ կարող ենք հասկանալ հոգևոր ճշմարտությունները, երբ աղոթքի միջոցով մտնենք հոգևոր աշխարհի մեջ: ՍԱԴՀՈՒ ՍՈՒՆԴԱՐ ՍԻՆԳՀԻ

Աղոթքը սրտի գործ է և ոչ թե շրթունքների։ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ

Метки: , ,


Оставить отзыв