Вы просматриваете: Главная > ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ > Աֆորիզմներ գիտելիքի մասին

Աֆորիզմներ գիտելիքի մասին

Գիտելիքը զրահ է բոլոր դժբախտությունների դեմ։ ՌՈՒԴԱՔԻ

Գիտելիքները մարսելու համար հարկավոր է դրանք կլանել ախորժակով։ ԱՆԱՏՈԼ ՖՐԱՆՍ 

Գիտություն ուսումնասիրելիս խնդիրները ավելի կարևոր են կանոններից: ԻՍԱՀԱԿ ՆՅՈՒՏՈՆ 

Այն, ինչ մենք գիտենք՝ սահմանափակ է, իսկ այն, ինչ մենք չգիտենք՝ անվերջանալի: ՊԻԵՌ ՍԻՄՈՆ ԼԱՊԼԱՍ 

Անգիտությունը դժբախտություններից փրկվելու վատ միջոց է։  ԼՈՒՑԻՈՒՍ ԱՆՆԵՈՒՍ ՍԵՆԵԿԱ (ՍԵՆԵԿԱ ԿՐՏՍԵՐ) 

Կատվի պոչը մեկ անգամ քաշած մարդը կատուների մասին շատ ավելին գիտի, քան նա ով միայն կարդացել է դրանց մասին, բայց երբեք չի տեսել:  ՄԱՐԿ ՏՎԵՆ

Հոգին ենթակա է նույն օրենքին, ինչ և մարմինը. առանց մշտական սննդի անհնար է գոյություն ունենալ։ ԼՅՈՒԿ ԴԵ ԿԼԱՊՅԵ ՎՈՎԵՆԱՐԳ

Մարդ ձգտում է դեպի գիտելիքները, և հենց որ նրանում մարում է գիտելիքների ծարավը, նա դադարում է մարդ լինելուց:   ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆ

Մարդ որքան ավելի շատ է իմանում, այնքան նա ավելի ուժեղ է: ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿԻ

Չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը, գիտելիքներով զինված մարդը անպարտելի է: ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿԻ

Մեր գործն է` սովորել ու սովորել, ձգտել կուտակել հնարավորին չափ շատ գիտելիքներ, որովհետև հասարակական լուրջ հոսանքներն այնտեղ են, որտեղ գիտելիքներն են, և ապագա մարդկության երջանկությունը միայն գիտելիքներում է: ԱՆՏՈՆ ՉԵԽՈՎ 

Մարդուն ապացուցել գիտելիքների անհրաժեշտությունը՝ միևնույնն է, թե նրան համոզել տեսողության օգտակարության մեջ: ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿԻ

Տվեք երեխային հետաքրքրասիրություն: Գիտելիքը նա կգտնի ինքը: ԱՆԱՏՈԼԻ ԳԻՆ  

Այն բանի իմացությունը, թե ինչպիսին պետք է լինի իրերի վիճակը, բնութագրում է խելացի մարդուն, այն բանի իմացությունը, թե ինչպիսին է իրերի վիճակն իրականում, բնութագրում է փորձառու մարդուն։ իսկ այն բանի իմացությունը, թե ինչպես դրանք փոխել դեպի լավը, բնութագրում է  հանճարեղ մարդուն։ ԴԵՆԻ ԴԻԴՐՈ 

Метки: , ,


Оставить отзыв