Вы просматриваете: Главная > ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ > Աֆորիզմներ եղեռնի մասին

Աֆորիզմներ եղեռնի մասին

Աֆորիզմներ եղեռնի մասին

Մենք զարմանալիորեն կենսուրախ ժողովուրդ ենք, և ես անկասելիորեն հավատում եմ դրան։ Ոչ մեկի բարբարոսությունը կամ բռնությունը չեն կարող կոտրել հայ ազգի՝ հավերժ լույսին ձգտող հզոր հոգին։ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

1915թ․-ին սկիզբ առան այն սարսափները, որոնք իրենց հավասարը չունեն պատմության մեջ։ Աբդուլ Համիդի ջարդերը դատարկ բան են թվում ժամանակակից թուրքերի իրականացրած կոտորածի համեմատությամբ։ ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆ

Այս ժողովրդի ողբերգությունն աննախադեպ իրադարձություն էր մարդկության պատմության մեջ։ Ռազմական անհրաժեշտությամբ պատճառաբանված՝ այդ միջոցառումը միայն պատրվակ էր, որպեսզի քողարկվեր դարի հանցագործությունը՝ աշխատասեր ու բարձր մշակույթի տեր մի ամբողջ ժողովրդի լրիվ ոչնչացումը։ Հայերը մեռնում էին ամեն տեսակի երկրային մահերով, բոլոր ժամանակների մահերով։ ԱՐՄԻՆ ՎԱԳՆԵՐ

Այսօր ես կանվանեմ այն հայերի ցեղասպանություն։ Կարծում եմ, որ մենք՝ ԱՄՆ-ի կառավարությունը, պարտական ենք ձեզ՝ մեր համաքաղաքացիներ, որ ավելի բացեիբաց և ազնիվ քննարկենք այս հարցը։ Ես՝ որպես այս հարցը ուսումնասիրած անձնավորություն, կարող եմ ձեզ ասել՝ որևէ կասկած չունեմ, թե ինչ է եղել։ Կարծում եմ,  որ մեզ՝ ամերիկացիներիս համար անհարմար է այս դեպքում խաղալ բառերի հետ։ Համոզված եմ, որ իրերն իրենց անուններով պետք է կոչել։ ՋՈՆ ԷՎԱՆՍ

Արևմտահայերի բնագաղթն այլ բան չէր, քան քողարկված սպանդ։ Չկա աշխահում այնքան հարուստ և այնքան գունեղ որևէ լեզու, որով հնարավոր լիներ նկարագրել նման սարսափները։ ԺԱԿ ԴԸ ՄՈՐԳԱՆ

Բոլոր այդ չարագործությունները կատարվել են հայերի նկատմամբ, թեև նրանց կողմից չի եղել ամենաչնչին իսկ մարտահրավեր։ Օսմանյան կայսրությունն ի վիճակի չէ թաքցնել իր հանցագործությունը նախազգուշական միջոցների քողի տակ։ ԱՌՆՈԼԴ ԹՈՅՆԲԻ

Թուրքական իշխանություններն այդ տեղահանությունների ծրագիրը կարգադրելիս տալիս էին սոսկ ամբողջ ազգի մահվան հրամանագիր։ Նրանք դա լավ էին հասկանում և իրենց խոսակցությունների ժամանակ ոչ մի հատուկ փորձ չէին անում այդ փաստը թաքցնելու համար։ Ես վստահ եմ, որ մարդկության ողջ պատմությունը նման սարսափելի դրվագ չի պարունակում։ Անցյալի մեծ ջարդերն ու հալածանքները գրեթե ոչինչ են թվում, երբ համեմատվում են հայ ազգի 1915թ․-ի չարչարանքների հետ։ ՀԵՆՐԻ ՄՈՐԳԵՆԹԱՈՒ

Թուրքերը շարունակում էին իրենց նախկին քաղաքականությունը՝ կանգ չառնելով այնպիսի վիթխարի ջարդերի առաջ, ինչպիսիք կատարել չէր հանդգնում Լենկթեմուրը։ Ոչինչ չի կարող արդարացնել զանգվածային ջարդերը, նահանգների ամբողջական ամայացումը, գյուղերից ու քաղաքներից տարհանվող բնակչությանը սովամահության դաապարտելը։ ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Ի վեջո, ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին։ ԱԴՈԼՖ ՀԻՏԼԵՐ

Հայ ժողովրդի ոչնչացումը մնում է և կմնա որպես ամենամեծ ողբերգություն, որը համայն մարդկության, այդ թվում և Գերմանիայի ամոթն է, քանի որ վերջինս, լինելով Օսմանյան Թուրքիայի գլխավոր դաշնակիցը, ոչինչ չի արել մի ամբողջ քրիստոնյա ժաղավրդի կոտորածն արգելելու համար։ ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ

Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց նա կվերածնվի։ Այն մի փոքր արյունը, որ դեռ նրան մնում է, թանկագին արյուն է, որից ծնվելու է մի հերոսական սերունդ։ Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել, չի մահանա։ ԱՆԱՏՈԼ ՖՐԱՆՍ

Հարց է առաջանում, թե ինչպե՞ս հաջողվեց այդքան կարճ ժամանակահատվածում բնաջնջել մեկ միլիոն մարդու։ Դա հնարավոր եղավ ամենաբարբարոս մեթոդների շնորհիվ, ինչն ապացուցված է նաև Ստամբուլի զինվորական ատյանի նյութերով, որը դատել էր Թալեաթ փաշային և նրա զինակիցներին։ ՅՈՀԱՆՆԵՍ ԼԵՓՍԻՈՒՍ

Հոլոքոստի դասերը, որին նախորդել է հայերի ցեղասպանությունը և որին հաջորդել է կամբոջացիների ցեղասպանությունը, երբեք չպետք է մեռացվեն։ ՌՈՆԱԼԴ ՌԵՅԳԱՆ

Մի շարք ցեղասպանություններին բնորոշ է արագությունը, մյուսներին՝ կազմակերպվածությունը։ Իսկ հայկականը բնորոշվում է այդ երկուսի միաձուլմամբ։ ԼԵՈ ԿՈՒՊԵՐ

Նույնիսկ սահմանադրության հռչակումից հետո էլ Օսմանյան քաղաքականության հիմնական կարգախոսը մնում էր․«Երբ չեն լինի հայերը, չի լինի նաև հայկական հարցը»։ Ադանայում հայերի կոտորածը ցույց տվեց, որ եվրոպական հասարակության մեջ իրենց մասին ազատականների կեղծ հեղինակություն ստեղծած երիտթուրքերն իրենց դաժանությամբ ոչնչով չէին զիջում Աբդուլ Հանիդ ΙΙ-ին։  ՅՈԶԵՖ ՄԱՐԿՎԱՐՏ

Այսքան չարիք թե մոռանան մեր որդիք,             

Թո՛ղ այս աշխարհ հային կարդայ նախատինք։ ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ

Метки: ,


Оставить отзыв