Աֆորիզմներ երիտասարդության մասին
Աշխարհի բոլոր գանձերից ամենամեծը երիտասարդությունն է: ՀԵՆՐԻԿ ՍԵՆԿԵՎԻՉ

Աշխարհում երիտասարդության շատրվան կա. դա քո միտքն է, քո տաղանդը, քո ստեղծարարությունը, որը դրսևորվում է քո և քո սիրելի մարդկանց կյանքում: Երբ սովորես օգտվել այդ շատրվանի ջրերից, դու իսկապես պարտության կմատնես տարիքին: ՍՈՖԻ ԼՈՐԵՆ
Աստվածային պատանեկությունը միշտ հավատացել է, ինչպես հավատում է և այսօր, որ աշխարհը շուռ տալը դժվար գործ չէ։ ԱԼՖՐԵԴՈ ՊԱՆՁԻՆԻ
Երիտասարդ դառնալու համար շատ երկար ժամանակ է պահանջվում: ՊԱԿԼՈ ՊԻԿԱՍՈ
Երիտասարդ սերունդը ճշմարիտ ժառանգն է այն հարստության, որ ստեղծել են նախորդ սերունդները: ՆԻԿՈԼԱՅ ՉԵՐՆԻՇԵՎՍԿԻ
Երիտասարդները հակված են կարծել, թե իրենք բավականաչափ իմաստուն են ճիշտ նույն կերպ, ինչպես հարբածները հակված են կարծել, թե իրենք բավականաչափ սթափ են: ՖԻԼԻՊ ՉԵՍՏԵՐՖԻԼԴ
Երիտասարդներն ուրախ են, որովհետև նրանք ունեն գեղեցիկը տեսնելու ունակություն: Ցանկացած ոք, ով պահպանում է գեղեցիկը տեսնելու ունակությունը, երբեք չի ծերանում: ՖՐԱՆՑ ԿԱՖԿԱ
Երիտասարդության տարիներին մարդ գրեթե միշտ հավատում է այն ամենին, ինչ գրում է սիրային նամակներում: ԱՆԴՐԵ ՄՈՐՈՒԱ
Երիտասարդությունը բախտավոր է նրանով, որ ապագա ունի: ՆԻԿՈԼԱՅ ԳՈԳՈԼ
Երիտասարդությունը խիզախության ժամանակն է: ՍՏԵՆԴԱԼ
Երիտասարդությունը հասարակության ծանրաչափն է: ՊԻՐՈԳՈՎ
Երիտասարդությունը միշտ էլ անձնազոհ է: ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳԵՐՑԵՆ
Երիտասարդությունը նորոգում է մարդկությունը: ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ
Կամակոր մտրուկից լավ նժույգ դուրս կգա։ ՀԵՆՐԻ ՋՈՐՋ ԲՈՆ
Հոգու ջահելությունը հավերժ է, իսկ հավերժությունը երիտասարդություն է։ ԺԱՆ ՊՈԼ
Մատաղ հոգիները կարողանում են ուժ քաղել իրենց սխալներն ընդունելուց: ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ
Ոչ ոք չի զգում, թե ջահելությունն ինչպես է անցնում, բայց յուրաքանչյուրը զգում է, երբ այն անցել է։ ՍԵՆԵԿԱ ԿՐՏՍԵՐ
Ով առողջ է, նա էլ երիտասարդ է: ՀԵՆՐԻ ՋՈՐՋ ԲՈՆ
Ով իսկապես երտասարդ է, նա երիտասարդ կլինի միշտ։ ԺՈՐԺ ԲԵՆԺԱՄԻՆ ԿԼԵՄԱՆՍՈ
Պատանեկությունը երազում է փառքի մասին։ ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ
Ջահելների համսր հանգստությունը մշտապես հենց ինքն անհանգստությունն է։ ՍՏԵՖԱՆ ՑՎԱՅԳ