Вы просматриваете: Главная > ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ > Աֆորիզմներ ընտանիքի մասին

Աֆորիզմներ ընտանիքի մասին

Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ։ ՄՈՒՐԱՑԱՆ

Ընտանեկան երջանկության բանալին բարությունն է, անկեղծությունը, արձագանքելը։ ԷՄԻԼ ԶՈԼԱ

Ամեն մի ընտանիքի հայր պետք է լինի տանտեր իր տան մեջ, այլ ոչ թե հարևանի։ ՎՈԼՏԵՐ

Ընտանեկան կյանքը, թերևս, երբեք լիարժեք արձակուրդ չի լինում։ Պետք է կարողանալ կիսել ոչ միայն ուրախությունը, այլ նաև վիշտն ու դժբախտությունը։ ՎԱՍԻԼԻ ՍՈՒԽՈՄԼԻՆՍԿԻ

Որքան էլ տնային օջախները պաշտպանված են ձախորդություններից, նրանց մեջ չկա այնպիսինը, որի մետ թափուր չլինի գեթ մի բազկաթոռ։ ՀՈՆՐԻ ՈՒՈԴՍՈՒՈՐԹ ԼՈՆԳՖԵԼՈ

Ընտանեկան կյանքի գլխավոր իմաստն ու նպատակը երեխաների դաստիարակությունն է։ ՎԱՍԻԼԻ ՍՈՒԽՈՄԼԻՆՍԿԻ

Ընտանեկան կյանքում ամենակարևոր պտուտակը սերն է։ ԱՆՏՈՆ ՉԵԽՈՎ

Թող մեր տուն մտնողները հիանան մեզնով, այլ ոչ թե մեր ուտեստներով։ ՍԵՆԵԿԱ

Ընտանեկան կյանքում գլխավորը համբերությունն է․․․ Սերը չի կարող երկար տևել։ ԱՆՏՈՆ ՉԵԽՈՎ

Ընտանեկան կյանքում պետք է հաշվի առնել միմյանց մտքերը, համոզմունքները, զգացմունքները, սիրելի մարդու ձգտումները։ Պահպանելով սեփական արժանապատվությունը՝ պետք է կարողանալ զիջել միմյանց։ ՎԱՍԻԼԻ ՍՈՒԽՈՄԼԻՆՍԿԻ

Ընտանիք է, երբ նրանք երեք ամիս սիրում են միմյանց, երեք տարի վիճում են և երեսուն տարի դիմանում միմյանց։ ԲԵՌՆԱՐ ՎԵՐԲԵՐ

Ես ծնվել ու մեծացել եմ ընտանիքում, հասկանու՞մ ես, ընտանիքում։ Մենք սիրուց բացի ոչինչ չգիտենք։ Ես ուզում եմ ապրել ընտանիքում և ոչ թե բանակում։ Ամեն ոք պիտի ընտանիք ունենա։ ՎԻԼԻԱՄ ՍԱՐՈՅԱՆ

Ընտանիք ստեղծելու համար բավական է սիրել։ Իսկ պատպանման համար պետք է սովորել համբերել ու ներել։ ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱ

Տունը չի կարող մարդու բնակարան համարվել, քանի դեռ նրանում սնունդ ու կրակ չկա ոչ միայն մարմնի, այլ նաև մտքի համար։ ՄԱՐԳԱՐԵՏ ՖՈՒԼԵՐ

Ընտանիքը բնության հրաշալիքներից մեկն է։ ՋՈՐՋ ՍԱՆՏԱՅԱՆԱ

Լավ ընտանիքն այն ընտանիքն է, որտեղ ամուսինն ու կինը ցերեկը մոռանում են, որ իրենք սիրեկաններ են, իսկ գիշերը՝ որ ամուսիներ են։ ԺԱՆ ՌՈՍՏԱՆ

Ընտանիքը հասարակության բյուեղն է։ ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ

Ընտանիքը հասարակությունն է մանրակերտ ձևի մեջ, որի ամբողջականությունից է կախված ամբողջ մարդկային մեծ հասարակության անվտանգությունը։ ԱԼՖՐԵԴ ԱԴԼԵՐ

Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, բոլոր դժբախտ ընտանիքները դժբախտ են յուրովի։ ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅ

Լավն է տանտիրուհին, լավն է տան գինին։ ԺԱՆ ԳՅՈՒՍՏԱՎ ԼԵԲՈՆ

Ընտանիքը մշտապես կլինի հասարակության հիմքը։ ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ

Ապահովել սեփական ընտանիքի բնականոն ընքացքը հաճախ ավելի դյուրին չէ, քան նահանգ կառավարելը։ ՊԱԲԼԻՈՍ ՏԱԿԻՏՈՍ

Ընտանիքը սկսվում է երեխաներից։  ՅՈՀԱՆ ՎՈԼՖԳԱՆԳ ՖՈՆ ԳՅՈԹԵ

Այն տունն է լավը, ուր լավն են բնակիչները։  ՋՈՐՋ ՀԵՐԲԵՐՏ

Ընտանիքը փոխարինում է ամեն ինչին։ Հետևաբար, նախքան այն կազմելը, պետք է մտածել այն մասին՝ որ՞ն է ավելի կարևոր՝ ընտանիքը թե՞ մնացածը։ ՖԱԻՆԱ ՌԱՆԵՎՍԿԱՅԱ

Մարդն, ով իր տունը կառուցում է սրտում, այն կառուցում է կրակոտ լեռան վրա։ Մարդիկ, ովքեր իրենց բոլոր բարիքները հիմնում են ընտանեկան կյանքի վրա, ավազի վրա են տուն կառուցում։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳԵՐՑԵՆ

Ընտանիքն այն է, ոտնաձայներից էլ զգում ես, թե ով է եկողը։ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

Ում լավ փեսա է բաժին ընկել, նա որդի է ձեռք բերել, իսկ ով վատ փեսա է ձեռք բերել, նա կորցրել է աղջկան։ ԴԵՄՈԿՐԻՏԵՍ

Ընտանիքն աշխարհում ամենակարևորն է։ Եթե ընտանիք չունեք, համարեք, որ ոչինչ չունեք։ Ընտանիքը ձեր կյանքի ամենաոււժեղ կապն է։ ՋՈՆԻ ԴԵՊ

Տնային օջախը պետք է լինի ոչ թե ապրելավայր, այլ մի վայր, ուր մենք վերադառնում ենք մշտապես։ ԱՆՐԻ ԴԸ ՄՈՆՏԵՌԼԱՆ

Ընտանիքն ուժեղ է, եթե երջանկության մի պահ կրկնվում է։ ՎԱՑԼԱՎ ՀԱՎԵԼ

Ընտանիքում չի պատահում, որ ամուսինները չազդեն միմյանց վրա։ Այնտեղ, որտեղ կա սեր, դա հեշտությամբ է տեղի ունենում, և այնտեղ, որտեղ չկա սեր, բռնության գործադրումով է տեղի ունենում, որը և անվանում ենք դժբախտություն։ ՌԱԲԻՆԴՐԱՆԱԹ ԹԱԳՈՐ

Չկա ավելի լավ տեղ, քան ձեր տունը։ ՑԻՑԵՐՈՆ

Метки: ,


Оставить отзыв