Вы просматриваете: Главная > ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ > Աֆորիզմներ ծերության մասին

Աֆորիզմներ ծերության մասին

Լավ մեղեդիներ կարելի է նվագել և հին ջութակով։ ՍԵՄՈՒԵԼ ԲԱԹԼԵՐ

Ե՞րբ է մարդ պարզում, որ ինքը ծերացել է․ երբ դադարում է ապրել հույսերով ու ապրում է լոկ հիշողություններով։  ԴԱՆԻԵԼ ԶԱՆԴԵՐՍ

Ըստ էության՝ ծերությունը սկսվում է այն պահից, երբ մարդը կորցրել է սովորելու ընդունակությունը։ ԱՐԹՈՒՐՈ ԳՐԱՖ

Ծեր խենթերը երիտասարդներից ավելի խենթ են: ՖՐԱՆՍՈՒԱ ԴԸ ԼԱՌՈՇՖՈՒԿՈ
Ծերանալը տաղկտկալի է, բայց դա առայժմ երկար ապրելու միակ հայտնի հնարավորությունն է: ՍԵՆՏ ԲՅՈՎ

Ծեր հասակում ոչ մի բանից այնպես չպետք է զգուշանալ, ինչպես ծուլությունից ու անգործությունից։ ՄԱՐԿՈՍ ՏՈՒԼՈՍ ՑԻՑԵՐՈՆ

Ծերանալու արվեստն այն է, որ լինես երիտասարդներին նեցուկ, ոչ թե արգելք, ուսուցիչ, ոչ թե մրցակից, հասկացող, ոչ թե անտարբեր։  ԱՆԴՐԵ ՄՈՐՈՒԱ

Ծերությունը վրա է հասնում, երբ մարդ սկսում է ասել. ”Երբեք ես ինձ այսպես երիտասարդ չեմ զգացել”։ ԺՅՈՒԼ ՌԵՆԱՐ

Կյանքի երեկոն իր հետ բերում է իր լամպը։ ԺՈԶԵՖ ԺՈՒԲԵՐ

Մարդը ծերանում է միայն այն ժամանակ, երբ ոչինչ այլևս չի զգում… ԷՆՐԻԽ ՄԱՐԻԱ ՌԵՄԱՐԿ  

Մենք ծերանում ենք, բայց դա միակ միջոցն է երկար ապրելու։ ԴԱՆԻԵԼ ՖՐԱՆՍՈՒԱ ԷՍՊՐԻ ՕԲԵՐ

Շատերը ծերանում են իրենց տարիքից զգալիորեն շուտ։ ԹՈՄԱՍ ԲՐԱՈՒՆ

Ծերունին զրկված է մարդկային ամենակարևոր իրավունքներից մեկից․ նրան դատում են ոչ հավասարները։ ԻՈՀԱՆ ՎՈԼՖԳԱՆԳ ԳՅՈԹԵ

Ծեր դառնալու արվեստը մեծ բան չէ․ արվեստը ծերությունը հաղթահարելն է։ ԻՈՀԱՆ ՎՈԼՖԳԱՆԳ ԳՅՈԹԵ

Ծերությունը ցավալի է այն պատճառով, որ նրա գալստյան հետ մենք զրկվում ենք ոչ միայն ուրախություններից, այլև հույսերից։  ԺԱՆ ՊՈԼ

Մարդիկ վախենում են ծերությունից այն ժամանակ, երբ վստահ չեն, թե կապրեն մինչև ծերություն։ ԺԱՆ ԼԱԲՐՅՈՒԵՐ

Ծերանալ՝ նշանակում է ազատվել անցյալի նկատմամբ վախից։ ՍՏԵՖԱՆ ՑՎԱՅԳ

Ծուխը բոցի ծերությունն է։ԱՐԹՈՒՐ ԿԱՊԴԵՎԻԼԱ

Պարապ կյանքն անժամանակ ծերություն է։ ԻՈՀԱՆ ՎՈԼՖԳԱՆԳ ԳՅՈԹԵ

Ծերունիները սովորաբար չեն գայթում։ Նրանք քայլելու մեջ հասուն փորձ ու մանկան զգուշություն ունեն։ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Կնճիռները ճակատին անխուսափելի են, բայց թող նրանք չլինեն սրտին։ Ոգին չպետք է ծերանա։ ՋԵՅՄՍ ԱԲՐԱՀԱՄ ՀԱՐՖԻԼԴ

Метки: ,


Оставить отзыв