Вы просматриваете: Главная > ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ > Աֆորիզմներ ծխախոտի ու ծխելու մասին

Աֆորիզմներ ծխախոտի ու ծխելու մասին

Սկզբում Աստված ստեղծեց տղամարդուն։ Հետո ստեղծեց կնոջը։ Հետո Աստված խղճաց տղամարդուն ու ստեղծեց ծխախոտը։ ՄԱՐԿ ՏՎԵՆ

Ծխելը մոլորակի ամենամեծ բիզնեսներից մեկն է, և դրա համար է այսքան դժվար ազատվել նրա շղթայող ձեռքերից։ ԳՐԻԳՈՐԻ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎ

Ես ինձ իրավունք եմ վերապահել երբեք չծխել մեկ ծխախոտից ավելի միաժամանակ։ ՄԱՐԿ ՏՎԵՆ

Ես շատ տղամարդկանց եմ տեսել, որոնք իրենց ոսկին վեր են ածել ծխի, բայց դուք առաջինն եք, ով ծուխը վերածեց ոսկու (Ուոլտեր Ռալիին՝ ծխախոտն Ամերիկայից Անգլիա ներկրողին)։ ԵՂԻՍԱԲԵԹ I

Ես ծխում եմ օրական տասնհինգից քսան սիգար։ Իմ տարիքում պետք է քեզ սահմանափակես։ ՋՈՐՋ ԲԵՐՆՍ

Ծխելը թողնելուց հեշտ բան չկա․ ես արդեն երեսուն անգամ թողել եմ։ ՄԱՐԿ ՏՎԵՆ

Ծխախոտի առաջին մոլորությունն այն է, որ ծխելը թույլ է տալիս հավատալ, թե դու ինչ-որ բան ես անում, երբ ոչինչ չես անում։ ՌԱԼՖ ՈՒԱԼԴՈ ԷՄԵՐՍՈՆ

Ամեն ծխախոտ ունի երկու ծայր․ մի ծայրում կրակ է, մյուսում՝ մի տխմար, իսկ մեջտեղում՝ չոր խոտ։ ՀԱՅԻՄ ՆԱԽՄԱՆ ԲՅԱԼԻԿ

Այդպես է թութունի և ռոմի հետ՝ նախ ուրախ ես, հետո ընկնում ես։ ՎԻԼՀԵԼՄ ԲՈՒՇ

Ծխախոտը վնասում է մարմինը, կործանում միտք, խորտակում բանականությունը, բթացնում ամբողջ ժողովուրդներ։ ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ

Երբեմն ծխախոտն ուղղակի ծխախոտ է։ ԶԻԳՄՈՒՆԴ ՖՐՈՅԴ

Ծխախոտը միակ սպառողական ապրանքն է՝ երբ ըստ նշանակության է օգտագործվում, սպանում է իր սպառողին։ ԳՐՈՒ ՀԱՐԼԵՄ ԲՐՈՒՆԹԼԱՆ

Կարող է իմ ծխելն անհանգստացնում է ձեզ, բայց սպանում է ինձ։ ԳԱԲՐԻԵԼ ՍԻԴՈՆ ԿՈԼԵԹ

Համբերություն կարելի է սովորել ծխողներից։ Դեռ ոչ մի ծխող չի բողոքել, որ չծխողները չեն ծխում։ ԱԼԵՔՍԱՆԴՐՈ (ՍԱՆԴՐՈ) ՊԵՐՏԻՆԻ

Ձեզ կասեմ, թե ինչու եմ սիրում ծխախոտի բիզնեսը։ Պատրաստելն արժե մեկ պենի։ Մեկ դոլարով կծախես։ Մոլուցք է բերում և ապչանքանիշային հիանալի հավատարմություն կա։ ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵՏ

Սկսում ես ծխել, որպեսզի ապացուցես, որ դու տղամարդ ես։ Հետո փորձում ես թողնել խելը, որպեսզի ապացուցես, որ դու տղամարդ ես։ ԺՈՐԺ ՍԻՄԵՆՈՆ

Եթե դուք սկսեք ուսումնասիրել հանցագործների կենսագրությունները, ապա կտեսնեք, որ նրանցից գրեթե բոլորը երդվյալ ծխամոլներ են։ ՀԵՆՐԻ ՖՈՐԴ

Եթե դրախտում արգելված է ծխելը, ապա ես այնտեղ չեմ ուզում։ ՄԱՐԿ ՏՎԵՆ

Այս արատը (ծխելը) տարեկան գանձարան է բերում հարյուր միլիոն ֆրանկի հարկ։ Ես այն կարգելեի թեկուզ հենց հիմա, եթե դուք գտնեք նման եկամտաբեր բարիք։ ՆԱՊՈԼԵՈՆ III

Աչքերի համար տհաճ, քթի համար զզվելի, ուղեղի համար սարսափելի, թոքերի համար վնասակար սովորություն․ այդ գարշահոտ սև ծուխն ավելի շատ հիշեցնում է դժոխքի ադունդից բարձրացող սահմռկելի քուլա։ ՀԱԿՈԲ I

Ծխելիս բթանում ես․ այն անհամատեղելի է ստեղծագործական աշխատանքի հետ։ ՅՈՀԱՆ ՎՈԼՖԳԱՆԳ ԳՅՈԹԵ

Метки:


Оставить отзыв