Вы просматриваете: Главная > ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ > Աֆորիզմներ կնոջ մասին

Աֆորիզմներ կնոջ մասին

Բնությունը կնոջն ասել է․«Գեղեցի՛կ եղիր, եթե կարող ես, իմաստուն, եթե ցանկանում ես, բայց խելամիտ պետք է լինես անպայման»։ ՊԻԵՌ ԲՈՄԱՐՇԵ

Կինը ծիծաղում է, երբ կարողանում է և արտասվում է, երբ ցանկանում է։ ԺԱՆ ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ԲԱԻՖ

Եթե աշխարհում չլինեին կանայք, աշխարհի բոլոր փողերն իմաստ չէին ունենա։ ԱՐԻՍՏՈՏԵԼ ՕՆԱՍԻՍ

Ամենաուժեղ ջուրն աշխարհում կանացի արցունքն է։ ՋՈՆ ՄՈՐԼԻ

Կան իրենց շատախոսությամբ կանանց գերազանցող տղամարդիկ, բայց ոչ մի տղամարդ չունի կանացի աչքերի պերճախոսությունը։ ԿԱՐԼ ՄԱՐԻԱ ՖՈՆ ՎԵԲԵՐ

Կանանց հարգելը պարտավորություն է,որին պետք է ենթարկվի ամեն մի ազնիվ մարդ իր ծնված օրվանից: ԼՈՊԵ ԴԵ ՎԵԳԱ

Սիրած կնոջ կերպարը երբեք չի կարող ծերանալ։ ՅՈՀԱՆ ՎՈԼՖԳԱՆԳ ՖՈՆ ԳՅՈԹԵ

Կինը մեծ խոսք է։ Նրանում օրիորդի անաղարտությունն է, նրանում ընկերուհու ինքնազոհությունն է, նրանում մոր սխրագործությունն է։ ՆԻԿՈԼԱՅ ՆԵԿՐԱՍՈՎ

Գեղեցիկ կինը շոյում է աչքերը, բարին՝ սիրտը։ Առաջինը հրաշալի իր է, երկրորդը՝ գանձ։ ՆԱՊԱԼԵՈՆ ԲՈՆԱՊԱՐՏ

Կինը գեղեցիկ լինելու միայն մեկ հնարավորություն ունի, բայց հրապուրիչ լինելու համար կան հարյուր հազար հնարավորություններ։ ՇԱՌԼ ԼՈՒԻ ՄՈՆՏԵՍՔՅՈ 

Ամենաառաքինի կանայք երբեք ամբողջովին ողջախոհ չեն լինում։ ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ

Կինը խորամանկ է, շատախոս, ունայն, ստախոս, քծնող, շահամոլ, անտաղանդ, թեթևամիտ, չար: Միայն մի բան է գրավիչ նրա մեջ, իսկ կոնկրետ այն, որ նա աշխարհ է բերում այնպիսի քնքուշ, նրբագեղ և սարսափելի խելացի համովիկների, ինչպիսիք են տղամարդիկ: Այդպիսի բարի գործի համար ներենք նրանց մեղքերը: ԱՆՏՈՆ ՉԵԽՈՎ

Կինը չհաջողված տղամարդն է: ՋԵԿ ԼՈՆԴՈՆ 

Եթե կնոջ ձեռքը քո ձեռքի մեջ է, ուրեմն սիրտդ արդեն նրա բռի մեջ է։ ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Կանայք ստեղծված են նրա համար, որպեսզի նրանց սիրեն, ոչ թե հասկանան։ ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ

Կանացիությունը բնության պարգևած այն զենքն է, որով ամենաթույլ կինը ստրկացնում է աշխարհի ամենաուժեղ տղամարդուն: ՄԵՏԱՔՍԵ

Բոլոր ցավերին բժշկություն կա, կնոջ անզգամությանը՝ բոլորովին։ ԴԵՄՈԿՐԻՏ   ԴԵՄՈԿՐԻՏԵՍ

Կարևոր չէ, որ կինը շատ գեղեցիկ լինի, կարևորն այն է, որ նրա մոտ տղամարդը մոռանա բոլոր գեղեցիկ կանանց:  ԺԱՆ ԺԱԿ ՌՈՒՍՈ

Զսպի՛ր քեզ, երբ վիրավորված ես ու տեսարան մի՛ սարքիր, երբ ցավեցրել են․ ահա կատարյալ կնոջ գաղտնիքը։ ԿՈԿՈ (ԳԱԲՐԻԵԼ) ՇԱՆԵԼ

Կինը հազվադեպ է ներում մեզ մեր խանդոտությունը և երբեք չի ներում դրա բացակայությունը։ ՊՈԼ ԺԱՆ ՏՈՒԼԵ

Աստված ստեղծում է կնոջը սքանչելի, սատանան դարձնում է լավիկը։ ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ

Կնոջ աչքում գաղափարը միշտ դեմք ունի։ ՖՐԱՆՍԻՍ ԴԸ ԿՐՈՒԱՍԵ

Որքան աստղեր կան երկնքում, այնքան խաբկանք է պահում իր սրտում կինը։ ՀԻՊՈԿՐԱՏ

Աշխարհում ամենաբարի կինը ներում է նրանց, ովքեր իրեն ցավ են պատճառել, բայց երբեք այդ ցավի մասին չի մոռանում։ ՌՈՄԵՆ ՌՈԼԱՆ

Կինը հազվադեպ է խորհուրդ հարցնում իր համար հարսանեկան զգեստ գնելուց առաջ։ ՋՈԶԵՖ ԱԴԻՍՈՆ

Եթե կինը չի հանձնվում, նա հաղթում է, իսկ հանձնվելու դեպքում իր օրենքներն է թելադրում հաղթողին։ ԿԱՐԵԼ ՉԱՊԵԿ

Կանացիությունը նրբագեղության, զգայունության ու բնական լինելու մեջ է։ ՄՈՆԻԿԱ ԲԵԼՈՒՉԻ

Չէի ասի, որ կանայք զուրկ են բնավորությունից, ուղղակի նրանք ամեն օր նոր բնավորություն ունեն։ ՀԱՅՆՐԻԽ ՀԱՅՆԵ

Կինը երիտասարդ է այնքան ժամանակ, քանի դեռ նրան սիրում են: ԳՈՒՍՏԱՎ ՖԼՈԲԵՐ

Այն կինը, որը զայրանում է, դավաճանում է իր սեռին։ ՄԱԴԼԵՆ ԴԸ ՍԿՅՈՒԴԵՐԻ

Կինը ո՛չ անկողնային սեփականություն է, ո՛չ էլ ներկած աչքերով աման  լվացող մեքենա: Կինը տղամարդու կյանքի ոճն է, մակարդակն ու կերպարը: ՍՈՖԻ ԼՈՐԵՆ

Նրանք, ովքեր գովում են կանանց, գիտեն նրանց ոչ բավականաչափ. ովքեր կշտամբում են, չգիտեն նրանց ամենևին։ ՊԻԳՈ ԼԻԲՐԵՆ

Մարդ լինելը դժվար է, կին լինելն՝ առավել ևս։ ՄԱՐՏԻ ԼԱՐՆԻ

Կանայք երբեք այնքան ուժեղ չեն, որքան այն ժամանակ, երբ զինվում են թուլությամբ։ ԻՎԱՆ ԲՈՒՆԻՆ

Ամենը մարդու ձեռքին է, իսկ մարդը՝ կնոջ։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՖՅՈՒՐՍՏԵՆԲԵՐԳ

Կանանցից խնդրեք միայն այն, ինչ նրանք կարող են տալ։ ԲԱՐԲԵ ԴԸ ՕՐԵՎԻԼՅԻ (ՕՐՎԻԼԻ)

Մեծագույն հարցը, որը մինչ օրս չի գտել իր պատասխանը, և որին չեմ կարող պատասխանել նույնիսկ ես՝ կանացի հոգու ուսումնասիրման իմ երեսնամյա գործունեության ընթացքում, այն հարցն է, թե ինչ է ուզում կինը: ԶԻԳՄՈՒՆԴ ՖՐԵՅԴ

Կանայք մարդկային ցեղի առաջին դաստիարակներն են։ ԹԵՈԴՈՐ ԳՈԹԼԻԲ ՀԻՊԵԼ

Կնոջը կարելի է հարցնել, թե ինչու է լացում, բայց երբեք չի կարելի հարցնել, թե ինչու է լաց եղել.նա երբեք դա չի  հիշում։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԴՅՈՒՄԱ

Այն կինը, որին բոլորը սառն են համարում, պարզապես դեռ չի հանդիպել մի մարդու, որն իր մեջ կրակ արթնացներ։ ԺԱՆ ԴԸ ԼԱԲՐՅՈՒԵՐ

Կինը կենաց ծառի խնձորն է և օձը՝ միաժամանակ։ ՀԱՅՆՐԻԽ ՀԱՅՆԵ

Խելացի կանայք ավելի են սիրում խելացի տղամարդկանց, քան խելացի տղամարդիկ՝ խելացի կանանց։ ՆԱՏԱԼԻ ՊՈՐՏՄԱՆ

Կինը ներում է արհամարհանքը, կոպտությունը, ատելությունը, սակայն նա չի ներում հեգնանքը։ ԷՏՅԵՆ ՌԵՅ

Կնոջ խելքը բնովի է և ոչ թե գնովի: ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

Ինձ համար ավելի հեշտ կլիներ իրար հետ հաշտեցնել ամբողջ Եվրոպան, քան մի քանի կանանց: ԼՅՈՒԴՈՎԻԿՈՍ 14 – ՐԴ

Կանայք, ինչպես և երազները, երբեք այնպիսին չեն լինում, ինչպիսին ուզում ես նրանց տեսնել։ ԼՈՒԻՋԻ ՊԻՐԱՆԴԵԼԼՈ

Տարօրինակ է, թե կինը որքան սքանչելի կարող է մնալ նույնիսկ իր ստորությունների մեջ։ ԷՐԻԽ ՄԱՐԻԱ ՌԵՄԱՐԿ

Կրակն ու կինը միևնույն բանն են։ ՊՅՈՒԹԱԳՈՐԱՍ

Կնոջ առաջին և կարևորագույն հատկանիշը հեզահամբերությունն է։ ԺԱՆ ԺԱԿ ՌՈՒՍՈ

Այն կինը, որը հաստատապես վստահ է իր գեղեցկության մեջ, ի վերջո կկարողանա դա համոզել մյուսներին։ ՍՈՖԻ ԼՈՐԵՆ

Կնոջ թագավորությունը քնքշության, նրբության ու հանդուրժողության թագավորությունն է։ ԺԱՆ ԺԱԿ ՌՈՒՍՈ

Գիշերը փայլ է հաղորդում աստղերին և ․․․ կանանց։ ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Չկան ոչ գեղեցիկ կանայք․ կան միայն կանայք, որոնք չեն կարողանում գեղեցիկ լինել։ ԺԱՆ ԴԸ ԼԱԲՐՅՈՒԵՐ

Կնոջն անհնար է հաղթել: ՈՒԻԼՅԱՄ ՖՈԼՔՆԵՐ

Եթե իրոք ուզում եք իմանալ, թե ինչ է մտածում կինը, նայեք նրան, բայց մի լսեք: ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ

Կինը կարող է սիրել այնպես, կարծես երբեք չի հեռանա։ Սակայն կարող է հեռանալ այնպես, ասես երբեք չի սիրել։ ՄՈՆԻԿԱ ԲԵԼՈՒՉԻ

Բոլոր կանայք տարբեր են։ Հիմնականում նրանք թվում են լավի և վատի, կախարդականի և սարսափելիի համադրությամբ։ Ի դեպ, ես ուրախ եմ, որ նրանք գոյություն ունեն։ ՉԱՐԼԶ ԲՈՒԿՈՎՍԿԻ

Կանայք սուրբ են։ Կինը, որին սիրում ես, սուրբ է կրկնակի։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԴՅՈՒՄԱ

Այն կինը, ով չի օգտվում շպարից, չափից ավել կարծիք ունի իր մասին։ ԿՈԿՈ (ԳԱԲՐԻԵԼ) ՇԱՆԵԼ

Կանանց մոտ ամեն ինչ սիրտ է, նույնիսկ՝ գլուխը: ԺԱՆ ՊՈԼ

Սիրելի կնոջ բարկությունն անգամ լի է անվերջ գեղեցկությամբ, որը մենք չենք կարողանում գտնել ուրիշ կանանց մեջ՝ մեր երջանկության րոպեներին։ ՍՏԵՆԴԱԼ

Կնոջը գեղեցկացնում է լռությունը։ ՀՈՄԵՐՈՍ

Կնոջ հետ անցկացրած ժամանակը չի կարելի կորած համարել։ ԱՆԴՐԵ ՄՈՐՈՒԱ

Ով ընդունակ է կառավարել կնոջը, նա ընդունակ է պետություն կառավարելու։ ՕՆՈՐԵ ԴԵ ԲԱԼԶԱԿ

Կանայք չափազանց կարեկից են, գթասիրտ ու վշտակից, նրանք գեղեցիկը գերադասում են օգտակարից: ԷՄԱՆՈՒԷԼ ԿԱՆՏ

Կինն ունի երկու զենք՝ արցունքներն ու թարթչաներկը։ Բայց երկուսը միասին գործածելն անհնար է։ ՄԵՐԻՐԼԻՆ ՄՈՆՐՈ

Կնոջ ապագան նրա մոր ձեռքերում չէ։ ԲԵՌՆԱՐԴ ՇՈՈՒ

Աշխարհի համար լինել ազնիվ, անհասանելի և ամուսնու համար՝ կուրտիզանուհի, նշանակում է հանճարեղ կին լինել։ ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ

Կանանց խոսել ստիպելու համար հազար տեսակ հնարքներ կան, սակայն չկա մեկը, որ ստիպի նրանց լռել: ԳԻՅՈՄ ԴԸ ԲՈՒՇԵ

Կինը պետք է լինի ընկերն ու օգնականը և ոչ աղախինը տղամարդու:  ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Կինն ընկերներ չունի․ նրան կա՛մ սիրում են, կա՛մ՝ ոչ։ ԿՈԿՈ (ԳԱԲՐԻԵԼ) ՇԱՆԵԼ

Եթե կնոջը մատով են ցույց տալիս, ապա արժե գնալ այդ մատի ուղղությամբ։ ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Կինը երջանկության հրավիրատոմսն է։ ՇԱՌԼ ԲՈԴԼԵՐ

Բոլոր հակադրությունները հատվում են կնոջ սրտում։ ՎՈԼՏԵՐ

Կինը երբեմն կարող է խոստովանել իր մեղքերը, բայց ես չեմ ճանաչել թեկուզ մեկին, ով կխոստովաներ իր թուլությունները: ՀԵՆՐԻ ՇՈՈՒ

Երբ կինը բացահայտորեն վատն է, նա հենց դրանով էլ լավն է: ՊՈՒԲԼԻԼԻՈՍ ՍԻՐՈՍ

Կանացի բնազդը արժե մեծ մարդկանց կանխատեսությունը: ՕՆՈՐԵ ԴԵ ԲԱԼԶԱԿ

Կին չեն ծնվում, այլ դառնում են: ՍԻՄՈՆԱ ԴԸ ԲՈՎՈՒԱՐ

Խելոք կինը նա է, ում ընկերակցությամբ կարող ես պահել քեզ ուզածդ հիմար ձևով։ ՊՈԼ ՎԱԼԵՐԻ

Կանայք միշտ ոգեշնչում են տղամարդկանց մեծ գործերի, սակայն միշտ խանգարում են դրանք իրագործել։ ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ

Կինը ուժ է, կինը կյանք է։ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Գեղեցկուհուն երբեք չի հաջողվի անել այն, ինչին հասնում է խելացի կինը։ ՎԵՐԱ ՊԱՎԼԵՆԿՈ

Կինը հաճախ լռում է, որովհետև զգում է, թե որքան քիչ է իրեն հասկանում տղամարդը։ ՌՈՄԵՆ ՌՈԼԱՆ

Եթե ինձ հարցնեք՝ ի՞նչ է նշանակում կատարյալ կին, ես կպատասխանեմ՝ դա քաղաքավարի, ինտիլիգենտ կինն է, քո երեխաների լավ մայրը, իսկ գիշերը՝ սանձարձակ անպատկառը։ ՎՈՒԴԻ ԱԼԵՆ 

Կինը պարտավոր է ավելի պարկեշտ լինել, աչքի լույսի պես պահել իր անարատությունը և ոչ մի գնով թույլ չտալ այն պղծել: ՋՈՎԱՆՆԻ ԲՈԿԱՉՉՈ

Որքան քիչ բան կարող ենք ասել կնոջ մասին, երբ երջանիկ ենք, և այնքան շատ բան, երբ դժբախտ ենք։ ԷՐԻԽ ՄԱՐԻԱ ՌԵՄԱՐԿ

Կնոջ սրտի մեջ են նրա հոգին ու բանականությունը։ ՌԵՄԻ ԴԸ ԳՈՒՐՄՈՆ

Սիրեցեք և հարգեցեք կնոջը. նրա մեջ փնտրեք ոչ միայն սփոփանք, այլև ներշնչման, ձեր բարոյական ու մտավոր ընդունակությունների կրկնապատկման ուժեր։ ՋՈՒԶԵՊԵ ՄԱՁԻՆԻ

Կանայք ամբողջ կյանքում մնում են որպես երեխաներ։ ԱՐԹՈՒՐ ՇՈՊԵՆՀԱՈՒԵՐ

Եթե ուզում եք իմանալ աղջկա թերությունները, գովեք նրան ընկերուհիների մոտ։ ԲԵՆՋԱՄԻՆ ՖՐԱՆԿԼԻՆ

Կինն ամենաիրական կենդանի մարմինն է, որը ճառագում է ամենանուրբ լույսը։ ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏԷՔԶՅՈՒՊԵՐԻ 

Չկա ավելի սքանչելի բան այն կնոջից, որի մոտ սկզբունքայնությունն անընկճելի է, անկաշառ, որը ոչ մի կերպ փքված չէ, նաև բնական է, համեստ ու կանացի, ինչպես այն ամենը, ինչ որ անում է նա։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՖԱԴԱԵՎ

Պնդել այն գաղափարը, որ անհնար է ողջ կյանքում սիրել միևնույն կնոջը, նույնքան անմիտ է, որքան ենթադրել, որ տարբեր մեղեդիներ նվագելու համար երաժշտին տարբեր ջութակներ են հարկավոր։ ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ

Կինը երբեք այնքան ուժեղ չէ, որքան պարտվելուց հետո: ԱԼԵՔՍԱՆԴՐ ԴՅՈՒՄԱ

Կանայք կապված են նորաձևությանը, որովհետև նորույթը մշտապես ջահելության ցոլանքն է։ ՄԱԴԼԵՆ ԴԸ ՍԿՅՈՒԴԵՐԻ

Կինը ոչ միայն ընդունակ է հասկանալու ինքնազոհությունը, այլ նա ինքը կարողանում է զոհաբերել իրեն։ ԻՎԱՆ ՏՈՒՐԳԵՆԵՎ

Ես տարբեր կանանց հետ եմ հանդիպել ու իմացել այն ամենը, ինչ կարելի էր նրանցից իմանալ: Եվ դա եղել է «սիրո արդյունքում», որովհետև ես շատ փող չունեի: ԲԵՌՆԱՐԴ ՇՈՈՒ

Կինը ձեր ստվերն է․ երբ դուք գնում եք նրա հետևից, նա փախչում է ձեզնից։ Երբ դուք հեռանում եք նրանից, նա է վազում ձեր հետևից։ ԱԼՖՐԵԴ ԴԸ ՄՅՈՒՍԵ

Որքան վատ են կնոջ գործերը, այնքան լավ տեսք պետք է նա ունենա։ ԿՈԿՈ (ԳԱԲՐԻԵԼ) ՇԱՆԵԼ

Կնոջ համար երիտասարդ, բայց տգեղ լինելը նույնքան անմխիթարական է, որքան գեղեցիկ, բայց տարիքով լինելը: ՖՐԱՆՍՈՒԱ ԴԸ ԼԱՌՈՇՖՈՒԿՈ

Կինն ու երկրագունդը նման են իրար. երկուսն էլ ֆռռացնում են մեզ, բայց մենք դա չենք զգում: ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Մշտապես լացող կինը ոչ թե կարեկցանք, այլ զայրույթ է արթնացնում: ԿՈԿՈ ՇԱՆԵԼ

Ով սիրահարված կին չի տեսել, նա չի կարող ասել, թե ինչ ասել է կին: ԹԵՈՖԻԼ ԳՈԹՅԵ 

Կրթված կանայք ցանկացած հասարակության համար գանձ են։ ՄԽԻԹԱՐ ԳՈՇ

Սիրած կնոջ խստությունն անգամ լի է անսահման հմայքով։ ՍՏԵՆԴԱԼ 

Метки: ,


Оставить отзыв