Вы просматриваете: Главная > ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ > Աֆորիզմներ կրթության մասին

Աֆորիզմներ կրթության մասին

Լավ է կույր աչոք, քան կույր մտոք: ԵՂԻՇԵ

Վատն է այն աշակերտը, որը ուսուցչին չի գերազանցել: ԼԻՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ

Սովորելը մարդուն կրթված չի դարձնում: Կան նրանք ովքեր ունեն իմացություն և նրանք ովքեր ունեն հասկացողություն: Առաջինի համար անհրաժեշտ է հիշողություն, երկրորդի համար՝ փիլիսոփայություն: ԱԼԵՔՍԱՆԴՐ ԴՅՈՒՄԱ

Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես: ԱԴՈԼՖ ԴԻՍՏԵՐՎԻԳ

Այն առարկաները, որոնք սովորեցնում են երեխաներին, պետք է համապատասխանեն նրանց տարիքին, այլապես վտանգ է առաջանում, որ նրանցում կզարգանան իմաստակե­լը, սեթևեթանքը, սնափառությունը։ ԻՄԱՆՈՒԻԼ ԿԱՆՏ 

Առանց ցանկության սովորող աշակերտը նման է թևեր չունեցող թռչունի։ ՍԱԱԴԻ

Դպրոցը պատրաստում է կյանքի մի աշխարհում, որը գոյություն չունի: ԱԼԲԵՐ ԿԱՄՅՈՒ

Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն է։ ՀԵԼԼԵՆ ԱԴԱՄՍ ՔԵԼԼԵՐ

Ես հավատում եմ, որ հասարակության մակարդակը բարձրացնելու ճանապարհը (ո՛չ միայն մարդկանց վերելքը, այլ իրենց հասարակական և տնտեսական բազան մեծացնելը) կրթության միջոցով է։ ՌԵՅՆ ՎԻԼՍՈՆ

Կրթության արմատները դառն են, բայց պտուղը քաղցր է։ ԱՐԻՍՏՈՏԵԼ

Ես չեմ հավատում մասնավոր կրթությանը։ ԱԼԱՆ ԲԵՆԵԹ

Ես չեմ ուզում խոսել մոլորակի գերբնակվածության կամ ծննդաբերության վերահսկողության մասին, բայց կարծում եմ, որ կրթությունը չքավորության խնդիրը նոր թափով բարձրացնելու ճանապարհն է։ ՀԱՐԻ ՀՈԼՔԵՐԻ

Կրթությունը չի նախապատրաստում կյանքին․ կրթությունն ինքնին կյանքն է։ ՋՈՆ ԴՅՈՒԻ

Երեխայի ուսուցման նպատակն է նրան ընդունակ դարձնել հետագայում զարգանալու առանց ուսուցչի օգնության։ ԷԼԲԵՐԹ ՀԱԲԱՐԴ  

Թող աշակերտը չսովորի գիտությունը, թող նա հորինի այն ինքնուրույն: ԺԱՆ ԺԱԿ ՌՈՒՍՈ

Կրթության ամբողջ նպատակը հայելիները պատուհաններ դարձնելն է։ ՍԻԴՆԵՅ Ջ․ՀԱՐԻՍ

Կրթվածությունն այն է, ինչ մնում է, երբ մոռանում են այն, ինչ սովորել են:  ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ 

Համալսարանը զարգացնում է բոլոր ընդունակությունները, այդ թվում նաև հիմարությունը:  ԱՆՏՈՆ ՉԵԽՈՎ

Հարկավոր են խելացի, կրթված մարդիկ: Լավագույն կյանքին մարդկության մոտենալուն համեմատ այդ մարդկանց թիվը կմեծանա, մինչև որ նրանք կազմեն մեծամասնություն: ԱՆՏՈՆ ՉԵԽՈՎ

Հացից հետո ժողովրդի համար ամենակարևորը դպրոցն է։  ԺՈՐԺ ԺԱԿ

Կրթությունն ազատության ոսկե դուռը բացելու բանալին է։ ՋՈՐՋ ՎԱՇԻՆԳՏՈՆ

Մեր բարոյական պարտականությունն է յուրաքանչյուր երեխային հնարավոր լավագույն կրթություն տալը։ ԴԵՍՄՈՆԴ ԹՈՒԹՈՒ

Միակ բանը, որ խանգարում է իմ սովորելուն, իմ կրթությունն է։ ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ 

Կրթված մտքի նշան է կարծիքն առանց ընդունելու հաշվի առնել կարողանալը։ ԱՐԻՍՏՈՏԵԼ

Նա, ով բացում է դպրոցի դուռը, փակում է բանտինը։ ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ

Ով ոչ մի բան չի հարցնում, նա ոչ մի բան չի սովորի։ ԹՈՄԱՍ ՖՈՒԼԼԵՐ 

Ուսումը կանոներն է սովորեցնում, փորձը` բացառությունները: ԲԵՆՋԱՄԻՆ ԴԻԶՐԱԵԼԻ

Ուսուցման իսկական առարկան մարդուն նախապատրաստելն է մարդ լինելու համար։ ՆԻԿՈԼԱՅ ՊԻՐՈԳՈՎ

Կրթությունն ազատություն է։ ՊԱՈՒԼՈ ՖՐԵՅՐԵ

Սովորեցնելով ուրիշներին սովորում ենք մենք ինքներս: ԼՈՒՑԻՈՒՍ ԱՆՆԵՈՒՍ ՍԵՆԵԿԱ (ՍԵՆԵԿԱ ԿՐՏՍԵՐ) 

Վատն է այն աշակերտը, ով չի գերազանցում իր ուսուցչին: ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ 

Քանի որ ուղեղը ի վիճակի չէ ուշադրություն դարձնել ամեն ինչի, ոչ հետաքրքիր, ձանձրալի կամ էմոցիոնալ մռայլ դասերը պարզապես չի հիշում: ԼԱՐՐԻ ԷԼԼԻՍՈՆ 

Կրթությունն ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգագործել աշխարհը փոխելու համար։ ՆԵԼՍՈՆ ՄԱՆԴԵԼԱ

Աշխարհում լավագույն  կրթությունը  հանուն մի կտոր հացի պայքարում ձեռք բերածն է: ՈՒԵՆԴԵԼ ՖԻԼԻՓՍ

Տարրական կրթություն չստացած գողը կարող է բեռնատար վագոնից մի բան գողանալ․ բայց, եթե նա համալսարան է ավարտել, ընդունակ է գողանալ մի ամբողջ երկաթուղի։ ԹԵՈԴՈՐ ՌՈՒԶՎԵԼՏ

Метки: , , ,


Оставить отзыв