Вы просматриваете: Главная > ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ > Աֆորիզմներ Հայաստանի ու հայերի մասին

Աֆորիզմներ Հայաստանի ու հայերի մասին

Պարտություն չտեսած ժողովուրդ..․ ԱՐՄԻՆ ՎԵԳՆԵՐ

Հայաստանն աստվածաշնչյան երկիր է։ Նրա ընդերքում եռում է կյանքը։ Դրա համար էլ այստեղ այսքան տաք հող է, այսքան տաք ջուր։ Հայաստանի ընդերքում ես կյանք եմ զգում։ ԱՆԴՐԵՅ ՏԱՐԿՈՎՍԿԻ

Հայ ազգը ցավ չի զգում։ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Մինչև 474  թվականը, հռոմեական կայսրերը իրենց թիկնապահներին ընտրելիս, հաշվի առնելով մարդկանց արժանիքները, նախապատվությունը տալիս էին հայերին։ ՊՐՈԿՈՊԻՈՍ ԿԵՍԱՐԱՑԻ

Մի խոտոր ու անհնազանդ ազգ կա մեր մեջ… ՄՈՐԻԿ ԿԱՅՍՐ  

Հայերին բոլոր հնարավոր միջոցներով շահագրգռել և օժանդակել, որտեղ անհրաժեշտ է՝ նրանց մուտքը ավելի խրախուսելու համար: ՊԵՏՐՈՍ ՄԵԾ

Հայերին անհնար է հաղթել, նրանց կարելի է բաժանել… ԴԱՐԵՀ ԱՌԱՋԻՆ

Հայ ժողովրդի պատմությունը համատարած փորձություն է` գոյատևման փորձություն… ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆ  

Մենք հիացած ենք Հայաստանի հին մշակույթի հռչակով։ Այդպիսի հին ձեռագրեր Չինաստանում շատ քիչ են։ ՄԱՈ ԴՈՒՆ

Հայաստանը գիրք է, որով սովորել են առաջին մարդիկ… ՕՍԻՊ ՄԱՆԴԵԼՇՏԱՄ

Բավական է հրավիրել հարյուր հայի և նրանք կջախջախեն թշնամուն: ԴԵՆԻՍ ԴԱՎԻԴՈՎ

Այդ ազգը ընտելացրել է ձիերին և մշակել ցորեն․ ես պատիվ ունեմ պատկանելու այդ ազգին: ՆԻԿՈՂԱՅՈՍ ՄԱՌ

Ինձ հայտնի չէ մեկ ուրիշ ազգ, որում ընտանեկան կապերն ավելի ամուր կապված լինեն, քան հայերի մոտ։ ԵՎԳԵՆԻ ՎԱԽԹԱՆԳՈՎ 

Երկրագնդի վրա չկա մեկ այլ երկիր, որ այդքան հրաշքներով հագեցած լինի, որքան հայոց հողն է… ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ  

Այսօր Կալիֆորնիան պատիվ ունի հայկական սփյուռքի համար տուն լինել՝ ամենամեծը Հայաստանից դուրս։ Դա ծաղկող համայնք է՝ հայ ժողովրդի կենսապայքարի և վճռականության հպարտ հիշեցումը՝  նույնիսկ ծայրահեղ անարդարության դիմաց։ ԱՌՆՈԼԴ ՇՎԱՐՑՆԵԳԵՐ

Հայաստանը քաղաքակրթության բնօրրանն է՝ հին աշխարհի առաջատար և զարգացած երկրներից մեկը: ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼ 

Հայաստանը ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է: ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Հայաստանը մեծ և բարենպաստ երկիր է… ՔՍԵՆՈՖՈՆ

Հայ ազգը մշտապես և ամենուրեք հանդիսանում է օգտակար, ստեղծագործ և արդյունավետ տարր: ՄԱՈ ԴՈՒՆ

Метки: , ,


Оставить отзыв