Вы просматриваете: Главная > ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ > Աֆորիզմներ հայրենասիրության ու հայրենիքի դավաճանության մասին

Աֆորիզմներ հայրենասիրության ու հայրենիքի դավաճանության մասին

Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար, որ այն մեծ է, այլ նրա համար, որ քոնն է։ ՍԵՆԵԿԱ ԿՐՏՍԵՐ

Դավաճանը մի պտուղ է, որն ավելի լավ է կախված լիներ ազատության ծառի ճյուղերից մեկին։ ՀԵՆՐԻ ՈՒՈՐԴ ԲԻՉԵՐ

Եթե դու քո ազգը չես սիրում, ուրեմն դու մարդատյաց ես, դու չես կարող սիրել մարդկությունը։ Ով որ իրեն կոսմոպոլիտ է ձևացնում՝ չխոսելով հայերեն, ապա այդպիսի հայը կեղծ է, ֆայլշ։ Չի կարելի մարդկությունն անկեղծորեն սիրել՝ չսիրելով իր հարազատ ժողովրդին։ ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ

Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր։ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Գոյություն ունի մի ուժ, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին՝ հոգով, մտքով և արյունով։ Դա ազգային սերն է։ Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել այն։ ՐԱՖՖԻ

Ազգերն ամենից շատ տառապել են և կտառապեն իրենց տականքների երեսից։ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Ազգի ռազմական հանճարը հայրենասիրությունն է, սերը դեպի հայրենիքը։ ԳԵՎՈՐԳ ԼԻԽՏԵՆԲԵՐԳ

Առանց մարդկանց հանդեպ ունեցած նվիրական սիրո, չի լինում նվիրական սեր հայրենիքի հանդեպ։ ԱՆԱՏՈԼԻ ՖՐԱՆՍ

Եղբա՛յր, թուրքը չի կրնար մեզի խփել։ Մեզի մերոնք կխփեն։ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Ես չեմ կարող հավատարիմ մնալ դրոշին, եթե չգիտեմ, թե ում ձեռքերում է այն։ ՊԻՏԵՐ ՈՒՍՏԻՆՈՎ

Իր հայրենիքը խայտառակել՝ նշանակում է դավաճանել այն։ ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ

Անհայրենասեր ժողովուրդը, եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վաղը։ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Սերը հայենիքի հանդեպ կիսատ-պռատություն չի ճանաչում․ ով նրա համար չի անում ամեն ինչ՝ չի անում ոչինչ․ ով նրան ամեն ինչ չի տալիս, նա մերժոււմ է նրան ամեն ինչ։ ԿԱՐԼ ԼՅՈՒԴՎԻԳ ԲՅՈՌՆԵ

Չկա ավելի խոր զգացում, քան հայենասիրությունը։ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Ես իմ գաղիական Լաուրան գերադասում եմ լատինական Տիբրոսից։ ԺՈԱՇԵՆ ԴՅՈՒ ԲԵԼԵ

Չկա ոչինչ հայենիքից առավել սիրելի։ ԼՈՒԿԻԱՆՈՍ

Ով որ հայրենական գահի թշնամին է, նրան ամեն մի հայ յուր իսկ անձի թշնամին պիտի համարե։ Որովհետև այնքան զոհաբերություններով ձեռք բերած այս հարստությունը կորցնելուց ետ, մեզ դարձյալ գերություն և ստրկություն է սպասում։ ՄՈՒՐԱՑԱՆ

Հայրենասիրությունը զոհողության աղբյուր է արդեն այն պատճառով, որ վարձատրության չի հուսադրում, երբ կատարում է պարտքը։ ԼԱՅՈՇ ԿՈՇՈՒՏ

Սերը հայրենիքի հանդեպ կհաղթահարի ամեն ինչ։  ՊՈՒԲԼԻՈՍ ՎԵՐԳԻԼԻՈՍ ՄԱՐՈ

Կարելի է չսիրել հարազատ եղբորը, եթե նա վատ մարդ է, անկարելի է չսիրել հայրենիքը, ինչ էլ որ նա լինի։ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Հայրենասեր լինել չի նշանակում օտար ժողովուրդների թշնամին լինել։ Դա նշանակում է, թե օտարները կարող են մեր թշնամին դառնալ։ ԳԱՐԳԻՆ ՆԺԴԵՀ

Հայրենասիրությունը չի նշանակում սիրել միայն իր հայենիքը։ Դա ահամեմատ ավելի շատ բան է․․․ Դա հայենիքից իր անբաժանելության գիտակցումն է և նրա երջանիկ ու դժբախտ օրերը նրա հետ միասին անբաժանելիորեն վերապրելը։ ԱԼԵՔՍԵՅ ՏՈԼՍՏՈՅ

Հայրենասիրությունը նաև հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակն անմար պահելն է։ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՍԱԿՈՎ

Հայրենասիրությունը չպետք է կուրացնի մեզ․ հայրենիքի նկատմամբ սերը պայծառ բանականության գործողություն է, այլ ոչ թե կույր կիրք։ ՆԻԿՈԼԱՅ ԿԱՐԱՄԶԻՆ

Հայրենասիրությունն ամենախոր զգացմունքներից մեկն է՝ ամրացված դարերով ու հազարամյակներով։ ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՆԻՆ

Հայրենասիրությունն այնպիսի բուռն կրակ մըն է, որ մարդ մոխիր կդարձնե։ ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆ

Հայրենասիրությունն ի՜նչ գեղեցիկ ճառագայթ մըն է վեհ ու անմեղ ճակատի վրա։ ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆ

Հայրենիքը պիտ սիրել անկախ իր քաղաքական ռեժիմից, ինչպես և անկախ մեր քաղաքական համոզմունքներից։ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Հայրենիքի դավաճանության համար անհրաժեշտ է հոգու ծայրահեղ ստորություն։ ՆԻԿՈԼԱՅ ՉԵՌՆԻՇԵՎՍԿԻ

Ով իր հայրենիքը չի սիրում, իրավունք չունի օտարներից սեր պահանջելու։ ՐԱՖՖԻ

Հայրենիքս և ես՝ մենք լծորդված ենք իրար ինչպես հոգի և մարմին, ինչպես նպատակ և միջոց․ նա գերագույն նպատակն է և ես՝ միջոց։ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին էլ թույն կխառնեք։ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Մեր ժողովուրդն առանց հայրենասիրության այն է, ինչ որ մարմին՝ առանց հոգու։ Դա մայրն է իր նման փրկարար մի շարք առաքինությունների՝ գաղափարականության, անձնվիրության, արիության։ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Մեր հայրենիքում մեզ սպանեցին, բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց։ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի։ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ

Նա, ով չի սիրում իր հայրենիքը, ոչինչ չի սիրում։ ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը։ ՎԻՍԱՐԻՈՆ ԲԵԼԻՆՍԿԻ

Սերը դեպի հայրենիք քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է։ ՆԱՊԱԼԵՈՆ I ԲՈՆԱՊԱՐՏ

Метки: ,

Обсуждение закрыто.