Вы просматриваете: Главная > ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ > Աֆորիզմներ հայրենիքի մասին

Աֆորիզմներ հայրենիքի մասին

Ապրել ու մեռնել հայրենիքի համար. ահա խնդիրը, որ իբրև նպատակ ես ընտրել եմ ինձ համար իմ մանկության օրերից:      ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Առևտրականի համար հայրենիքն իր գրպանն է:      ՇԱՌԼ ՇԵՆՇՈԼ

Ավելի լավ է չոր հաց՝սեփական տանը, քան բազում կերակուրներ՝ օտար սեղանից:      ՊԻԵՏՐՈ ԱՐԵՏԻՆՈ

Իմ երկրի լույսը, իմ երկրի երկինքը կամացուկ ինձ ետ են կանչում:      ՌԱԲԻՆԴԱՏ ԹԱԳՈՐ

Իմ հայրենիքը տիեզերքն է, մարդկային ողջ ցեղն՝ իմ եղբայրները, բարիք գործելն՝ իմ հավատամքը:     ԹՈՄԱՍ ՓԵՅՆ

Ինչպես առանց հողի, այնպես էլ առանց հայրենիքի ապրել չի կարելի:     ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ

Ինչպես որ քաղցր են ծնողները, այնպես էլ քաղցր է ծննդավայրը:     ՄՈՎՍԵՍ ԿԱՂԱՆԿԱՏՎԱՑԻ

Կա հանցագործություն, որ չի ներվում. դա հայրենիքին դավաճանելն է:     ՊԻԵՌ ԲՈՒԱՍՏ

Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է, քան մեր սեփականը: Այդ մարմինը հայրենիքն է:      ՄՈՒՐԱՑԱՆ

Կսիրեմ իմ հայրենիքը, վասնզի քաջության փառաց գեղեցիկ հայրենիք էր շատոնց:      ՄԿՐՏԻՉ ՊԵՇԻԿԹԱՇԼՅԱՆ

Հայրենիք մը ունիմ և զայն սիրելու համար կզգամ, որ պետք է մեռնել:     ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆ

Հայրենիք մի սպասեք օտարից և ճակատագրից, եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք:     ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Հայրենիքը թերևս նախ և առաջ լեզուն է:     ՌՈԺԵ ՄԱՐՏԻՆ ԴՅՈՒ ԳԱՐ

Հայրենիքին դավաճանելու համար հարկավոր է հոգու արտակարգ ստորություն:     ՆԻԿՈԼԱՅ ՉԵՐՆԻՇԵՎՍԿԻ

Մարդու, իսկական մարդու համար կարևոր է միան մի բան. սիրել իր ժողովրդին, իր հայրենիքը, ծառայել նրան սրտով և հոգով:      ՆԻԿՈԼԱՅ ՆԵԿՐԱՍՈՎ

Մեր հայենիքում մեզ սպանեցին, բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց:      ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Միայն դատարկամիտ մարդիկ չեն զգում հայրենիքի գեղեցիկ և վեհ զգացումը:     ԻՎԱՆ ՊԱՎԼՈՎ

Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի:     ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ

Նա, ով չի սիրում իր հայրենիքը, ոչինչ չի սիրում:      ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Ով հայրենիքի համար ամեն ինչ չի անում, ոչինչ չի անում:     ԿԱՌԼ ԼՅՈՒԴՎԻԳ ԲՅՈՌՆԵ

Ով հայրենիքի սահմանը քանդի, թող օձը նրան խայթի:      ԳՐԻԳՈՐ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ

Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:     ՎԻՍԱՐԻՈՆ ԲԵԼԻՆՍԿԻ

Որպեսզի ցեղդ ու հայրենիքդ ապրեն, նրանց համար մեռնելու կամք ունեցիր: Իբրև հայ մարդ անպետք է նա, որ չունի այդ կամքը:      ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Որքան շատ ես զգում կապը հայրենիքի հետ, այնքան ավելի իրական ու հաճույքով ես այն պատկերացնում իբրև կենդանի օրգանիզմ:     ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԼՈԿ

Չկա ավելի ազնիվ հիվանդություն, քան կարոտը հայրենիքի նկատմամբ:     ԻԱՀԱՆ ՀԱՄԱՆ

Չկա ոչինչ հայրենիքից առավել սիրելի:     ԼՈՒԿԻԱՆՈՍ

Սերը դեպի հայրենիքը քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է:      ՆԱՊՈԼԵՆ ԲՈՆԱՊԱՐՏ

Սուրբ է հայրենիքը: Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է կռվել ու մեռնել իր հայրենիքի համար, եթե հարկ լինի: Բայց նրան չի կարելլի ստիպել, որ նա խաբի ու ստի, թեկուզ հանուն հայրենիքի:      ՇԱՌԼ ՄՈՆՏԵՍՔՅՈ

Օտար երկիրը հայրենիք չի դառնա:     ԻՈՀԱՆ ՎՈԼՖԳԱՆԳ ԳՅՈԹԵ

Օտարի հողին մի՛ հետամտիր, բայց քո երկիրն էլ նոցա մի՛ մատնիր:     ՌԱՓԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆ

Метки: ,


Оставить отзыв