Вы просматриваете: Главная > ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ > Աֆորիզմներ մահվան մասին

Աֆորիզմներ մահվան մասին

Մեռածները ողջ են, քանի կան ողջեր, որպեսզի նրանց մասին հիշեն։ ԷՄԻԼ ԱՆՐԻՈ

Հերոսների մահը նման է արևի մայր մտնելուն։ ԿԱՌԼ ՄԱՐՔՍ

Չեն վերադառնում միայն մեռածները։ ԲԵՐՏՐԱՆ ԲԱՐԵՐ

Պետք է վախենալ ոչ թե մահից, այլ փուչ կյանքից։ ԲԵՐԹՈԼԴ ԲՐԵԽՏ

Մահից կարելի է վախենալ կամ չվախենալ, այն անխուսափելի կգա։ ԻՈՀԱՆ ՎՈԼՖԳԱՆԳ ԳՅՈԹԵ

Իմաստունի մահը մահ է առանց ահի։ ՍԵՆԵԿԱ ԿՐՏՍԵՐ

Նրանք, ովքեր մեռնում են, թողնում են իրենցից հետո իրենց բարեգործություններն ու տանում իրենց մեղքերը։ ԼՈՒԻՍ ՎԵԼԵՍ ԴԵ ԳԵՎԱՐԱ

Երբ կարդում ես տապանագրերը, թվում է, թե աշխարհը կարելի է փրկել միայն մեռածներին հարություն տալով ու ապրողներին թաղելով։ ՓՈԼ ԷԼԴԵՐԻՋ

Երջանիկ է նա, ով մեռել է՝ անարատ ապրելով իր կյանքը։ ԴԻՈՆԻՍԻՈՍ ԿԱՏՈ

Այն, ինչ մահացել է իբրև իրականություն, կենդանի է իբրև խրատ։ ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ

Նրանց մահը, ովքեր ստեղծում են անմահ գործեր, միշտ անժամանակ է։ ՍԵՆԵԿԱ ԿՐՏՍԵՐ

Մահը չարիք է բոլորի համար։ ԻՈՀԱՆ ՎՈԼՖԳԱՆԳ ԳՅՈԹԵ

Հիմարություն է մահվան ահից մեռնել։ ՍԵՆԵԿԱ ԿՐՏՍԵՐ

Մահվան ահը վատթար է բուն մահից։ ՊՈՒԲԼԻԼԻՈՍ ՍԻՐՈՍ

Լավ է գոնե, որ մահը մեկն է այն բաներից, որը կարելի է անել պառկած։ ՎՈՒԴԻ ԱԼԼԵՆ

Մահը միակ բանն է, որ ավելին է իրեն իմաստավորող բառից։ ԺԱՆ ՌՈՍՏԱՆ

Մահը նախանշված է բոլորին․ այն օրենք է, ոչ թե պատիժ։ ՍԵՆԵԿԱ ԿՐՏՍԵՐ

Ամեն ինչ աշխարհում կարելի է ուղղել, բացի մահից։ ՄԻԳԵԼ ԴԵ ՍԵՐՎԱՆՏԵՍ

Նա, ով մահ է տենչում իր համար, միայն լսելով է նրան ծանոթ։ ՈԻԻԼՍՈՆ ՄԻԶՆԵՐ

Մահը գեղարվեստական հնարանք է նոր կյանքեր ստեղծելու համար։  ԻՈՀԱՆ ՎՈԼՖԳԱՆԳ ԳՅՈԹԵ

Որոշ մեռյալներ հանգչում են խաղաղությամբ, ուրիշները զուրկ են դրանից։ ՊԵՐԵՍ ԳԱԼԴՈՍ

Յուրաքանչյուր մարմին սկսում է մեռնել իր ծննդյան պահից և իր մե կրում է իր գալիք քայքայման պատճառները։ ԺԱՆ ԺԱԿ ՌՈՒՍՈ

Եթե հետագա աճ չկա, նշանակում է մոտ է մայրամուտը։ ՍԵՆԵԿԱ ԿՐՏՍԵՐ

Անօգուտ կյանքն անժամանակ մահ է։ ԻՈՀԱՆ ՎՈԼՖԳԱՆԳ ԳՅՈԹԵ

Բոլոր մեռած սերունդների ավանդույթներն ապրողների մտքերի վրա ծանրանում են իբրև մղձավանջ։ ԿԱՌԼ ՄԱՐՔՍ

Ես չեմ վախենում մեռնել, ես պարզապես չեմ ուզում այդ պահին ներկա գտնվել։ ՎՈՒԴԻ ԱԼԼԵՆ

Մահն, իհարկե, մեծ դժբախտություն է, սակայն ամեն դեպքում ոչ ամենամեծը, եթե ընտրությունը կատարվի նրա ու անմահության միջև։ ԹՈՄ ՍՏՈՊԱՐԴ

Մարդը մեռնում է այն ժամանակ, երբ դադարում է փոխվել, իսկ հուղարկավորությունը սոսկ ձևականություն է։ ՀԵՆՐԻ ՖՈՐԴ

Ես սովորեցի մահվանը վերաբերվել հին պարտքի պես, որը ուշ թե շուտ հարկավոր է վճարել։ ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ

Կմեռնես միայն մի անգամ, բայց արդեն ընդմի՜շտ։ ՄԱՐԿ ԱՆՏՈՒԱՆ ԴԵԶՈԺՅԵ

Метки:

Обсуждение закрыто.