Вы просматриваете: Главная > ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ > Աֆորիզմներ ուսուցչի մասին

Աֆորիզմներ ուսուցչի մասին

Մանկավարժը մարդկային հոգու ինժեներն է: ՄԻԽԱՅԻԼ ԿԱԼԻՆԻՆ

Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:  ԱԴՈԼՖ ԴԻՍՏԵՐՎԻԳ

Ամենակոպիտ սխալներից մեկն այն կարծիքն է, թե մանկավարժությունը գիտություն է երեխայի մասին, այլ ոչ թե մարդու մասին։ ՅԱՆՈՒՇ ԿՈՐՉԱԿ  

Ամենամեծ գովեստն ուսուցչի համար այն է, երբ գովում են իր աշակերտին: ՇԱՌԼՈՏ ԲՐՈՆՏԵ 

Այն ուսուցիչը, որը կարողանում է իր սաներին օժտել աշխատանքի մեջ ուրախություն գտնելու ընդունակությամբ, արժանի է դափնեպսակի: ԷԼԲԵՐԹ ՀԱԲԱՐԴ  

Աշակերտին սովորեցրու աշխատել, նրան ստիպիր ոչ միայն սիրել աշխատանքը, այլև այնքան նրան հարազատա­նալ, որպեսզի այն դառնա նրա երկրորդ բնավորությունը, սովորեցրու նրան այն բանին, որ նրա համար աներևակայելի լինի այլ կերպ, քան սեփական ուժերով որևէ բան յուրացնե­լը, որ նա ինքնուրույնաբար մտածի, որոնի, իրեն դրսևորի, զարգացնի իր ննջող ուժերը, իրենից մշակի անսասան մար­դու։ ԱԴՈԼՖ ԴԻՍՏԵՐՎԻԳ

Գոյություն ունեն միայն երկու տեսակի ուսուցիչներ. նրանք, ովքեր աշակերտներին սովորեցնում են չափից շատ, և նրանք, ովքեր ոչինչ չեն սովորեցնում: ՍԵՄՈՒԵԼ ԲԱԹԼԵՐ

Դպրոցի ուսուցիչներն այնպիսի իշխանություն ունեն, որի մասին վարչապետները միայն կարող են երազել:  ՈՒԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼ 

Եթե ուսուցիչը սիրում է իր աշխատանքը, նա լավ ուսուցիչ կլինի: Եթե ուսուցիչը սիրում է աշակերտին, ապա նա ավելի լավ ուսուցիչ կլինի, քան նա, ով կարդացել է բոլոր գրքերը, բայց չի սիրում իր աշակերտին: Եթե ուսուցիչը սիրում է և իր աշխատանքը, և իր աշակերտին, նա կլինի կատարյալ ուսուցիչ: ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅ 

Լավ դասատու լինելու համար հարկավոր է սիրել այն, ինչ դասավանդում ես, և սիրել նրանց, ում դասավանդում ես։    ՎԱՍԻԼԻ ԿԼՅՈՒՉԵՎՍԿԻ

Լավ ուսուցիչ գտնելը դժվար է, լավ աշակերտ գտնելը՝ ավելի դժվար: ՍՈՒՆ ԼՈՒՏԱՆ 

Լավ ուսուցիչը կարող է սովորեցնել ուրիշներին նույնիսկ այն, ինչ ինքը չի կարող անել: ՏԱԴԵՈՒՇ ԿՈՏԱՐԲԻՆՍԿԻ
Լավ ուսուցիչները ստեղծում է լավ աշակերտներ: ՄԻԽԱՅԵԼ ՕՍՏՐՈԳՐԱԴՍԿԻ

Լավն է այն ուսուցիչը, ում չի գերազանցում աշակերտը: ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ

Յուրաքանչյուր ոք, ով հիշում է իր կրթությունը, հիշում է ուսուցիչներին, ոչ թե մեթոդներն ու տեխնիկան։ Ուսուցիչը կրթական համակարգի սիրտն է։ ՍԻՆԴԻ ՀՈՒՔ

Ոչ մի դաստիարակ չպետք է մոռանա, որ նրա ամենագլխավոր պարտականությունը սաներին մտավոր աշխատանքին վարժեցնելն է և որ այդ պարտականությունն ավելի կարևոր է, քան բուն առարկայի դասավանդումը: ԿՈՍՏԱՆՏԻՆ ՈՒՇԻՆԱԿԻ  

Ոչինչ այնքան ավ չեն հիշում աշակերտները, որքան իրենց ուսուցիչների սխալները: ԱՆՏՈՆ ԼԻԳՈՎ

Լավ և հանճարեղ ուսուցչի տարբերությունն այն է, որ լավ ուսուցիչը զարգացնում է երեխայի ընդունակությունները մինչև դրանց սահմանագիծը, իսկ հանճարեղ ուսուցիչը անմիջապես տեսնում է այդ սահմանագիծը: ՄԱՐԻԱ ԿԱԼԼԱՍ 
Ուսուցանել, նշանակում է կրկնակի սովորել: ԺՈԶԵՖ ԺՈՒԲԵՐ  
Ուսուցիչը և նրա մտածելակերպը`ահա որն է ամենագլխավորը ամենայն ուսուցման ու դաստիարակության գործում: ԱԴՈԼՖ ԴԻՍՏԵՐՎԻԳ

Ուսուցիչը հպվում է հավերժությանը. ոչ ոք չի կարող ասել, թե երբ կավարտվի նրա ազդեցությունը: ՀԵՆՐԻ ԱԴԱՄՍ 

Ուսուցիչը, եթե նա ազնիվ է, միշտ պետք է ուսադիր աշակերտ լինի: ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿԻ   

Ուսուցիչն այն մարդն է, ով աճեցնում է երկու միտք այնտեղ, որտեղ նախկինում միայն մեկն էր աճում: ԷԼԲԵՐԹ ՀԱԲԱՐԴ  

Ուսուցիչն այն մարդն է, ով դժվար բաները դարձնում է հեշտ: ՌԱԼՖ ԷՄԵՐՍՈՆ 

Ուսուցիչն աշխատում է ամենապատասխանատու խնդրի վրա`նա ձևավորում է մարդուն: ՄԻԽԱՅԻԼ ԿԱԼԻՆԻՆ

Ուսուցիչները պետք է իրենց մասնագիտոջթյան գծով կանգնած լինեն արդի գիտելիքների լիակատար բարձրությավ վրա: ԴՄԻՏՐԻ ՄԵՆԴԵԼԵԵՎ  

Ուսուցիչների ամբողջ հպարտությունը աշակերտների մեջ է,իրենց ցանած սերմերի աճի մեջ: ԴՄԻՏՐԻ ՄԵՆԴԵԼԵԵՎ  

Սովորական ուսուցիչը պատմում է: Լավ ուսուցիչը բացատրում է: Բարձրակարգ ուսուցիչը ցույց է տալիս: Հանճարեղ ուսուցիչը ոգեշնչում է: ՈՒԻԼՅԱՄ ՈՒՈՐԴ 

Վատ ուսուցիչը մատուցում է ճշմատությունը, լավը սովորեցնում է դա գտնել: ԱԴՈԼՖ ԴԻՍՏԵՐՎԻԳ

Метки: ,


Оставить отзыв