Вы просматриваете: Главная > ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ > Աֆորիզմներ պատերազմի մասին

Աֆորիզմներ պատերազմի մասին

Ամեն մի ազատագրական պատերազմ սրբազան է, ամեն մի ստրկացնող պատերազմ արժանի է նզովքի։ ԺԱՆ ԲԱՏԻՍՏ ԱՆՐԻ ԼԱԿՈՐԴԵՐ

Պատերազմի՛ր այնպես, որ չամաչես տարածդ հաղթանակից։ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Ոչ ոք նրանցից, ով որդի չունի, չգիտե, թե ինչ է պատերազմը։ ԺՈԶԵՖ ԴԸ ՄԵՍՏՐ

Պատերազմում հաղթում է ոչ թե նա, ով լավ խորհուրդ է տվել, այլ նա, ով դրա կատարման համար պատասխանատվություն է վերցրել իր վրա ու հրամայել իր կատար ածել։ ՆԱՊԱԼԵՈՆ ԲՈՆԱՊԱՐՏ

Veni, vidi, vici (Եկա, տեսա, հաղթեցի)։ ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

«Ակն ընդ ական» – ը միայն կկուրացնի ողջ աշխարհը։ ՄԱՀԱԹՄԱ ԳԱՆԴԻ

Պատերազմը վարակիչ է․․․ Մեկուսացրեք հրաձիգների՜ն։ ՖՐԱՆԿԼԻՆ ԴԵԼԱՆՈ ՌՈՒԶՎԵԼՏ

Կգա օրը, երբ գիտությունը ծնունդ կտա մեքենայի կամ այնքան ահավոր, այնքան անսահմանորեն սարսափեցնող ուժի, որ նույնիսկ մարդը՝ ուրիշների վրա տառապանքներ ու մահ մահ տեղացող և տառապանքներն ու մահն ընդունելու համարձակությամբ ռազմատենչ արարածը, կսարսռա սարսափից և ընդմիշտ կհրաժարվի պատերազմից։ ԹՈՄԱՍ ԱԼՎԱ ԷԴԻՍՈՆ

Պատերազմից ոչ մի բարիք չի կարելի սպասել։ ԱՐԹՈՒՐ ՈՒԵԼՍԼԻ ՎԵԼԻՆԳՏՈՆ

Ամենազարմանալին այն է, որ «պատերազմ» բառն ինքը չի հարուցում ողջ հասարակության ընդվզումը։ ԳԻ ԴԸ ՄՈՊԱՍԱՆ

Պատերազմը՝ գամել ամոթանքի սյունի՜ն։ ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ

Ես չգիտեմ՝ ինչպիսին կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը, բայց Չորրորդի ժամանակ մարդիկ կկռվեն քարերով և փայտե մահակներով։ ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ

Ով պատերազմում է հանուն մարդասիրության, կհաղթի։ ԼԱՈ ՑԶԻ

Պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով։ ԿԱՐԼ ԿԼԱՈՒԶԵՎԻՑ

Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պետք է տա։ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Պատերազմն այն աստիճանի խելացնոր բան է, որ բանաստեղծներն այն հիրավի համարում են Ֆուրիայի ծնունդ։ ԴԵԶԻԴԵՐԻՈՒՍ ԷՐԱԶՄ ՌՈՏԵՐԴԱՄՑԻ

Եվրոպացիների միջև ցանկացած պատերազմ քաղաքացիական է։ ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ

Զենքի դիմել հարկ է վերջին հերթին, երբ մնացած միջոցներն անբավարար կլինեն։ ՆԻԿՈԼՈ ՄԱՔԻԱՎԵԼԻ

Պատերազմը ես համարում եմ զազրելի, սակայն ավելի զազրելի են ինձ թվում նրանք, ովքեր գովերգում են պատերազմն առանց նրան մասնակցելու։  ՌՈՄԵՆ ՌՈԼԱՆ

Պետք է անել ամեն ինչ զինված պատերազմ թույլ չտալու համար։ ՑԻՑԵՐՈՆ

Պատերազմը վայրի գազանների է վերածում մարդկանց, ովքեր ծնվել էին, որպեսզի եղբայրաբար ապրեն։ ՎՈԼՏԵՐ

Կամ մարդկությունը վերջ կդնի պատերազմին, կամ էլ պատերազմը՝ մարդկությանը։ ՋՈՆ ՔԵՆԵԴԻ

Պատերազմը քաղաքական հանգույցն ատամներով քակելու եղանակ է, որը լեզվին չի ենթարկվում։ ԱՄԲՐՈԶ ԲԻՐՍ

Նույնիսկ հաղթական պատերազմը չարիք է, որը պետք է կանխվի ժողովուրդների պետական իմաստությամբ։ ՕՏՏՈ ՖՈՆ ԲԻՍՄԱՐԿ

Պատերազմն սկսում են, երբ ուզում են, բայց վերջացնում են, երբ կարողանում են։ ՆԻԿՈԼՈ ՄԱՔԻԱՎԵԼԻ

Պատերազմն ավարտելու ամենաարագ միջոցը պարտվելն է։ ՋՈՐՋ ՕՐՎԵԼ

Պետական իշխանության մոտ կանգնած յուրաքանչյուրը պարտավոր է խուսափել պատերազմից ճիշտ այնպես, ինչպես նավավարը խուսափում է նավաբեկությունից։ ԳԻ ԴԸ ՄՈՊԱՍԱՆ

Պատերազմից հետո ամեն ինչ կարևորվում է։ ԿԱՌԼՈՍ ՌՈՒԻՍ ՍԱՖՈՆ

Կապիտալիզմը կրում է իր մեջ պատերազմ, ինչպես ամպը՝ փոթորիկ։ ԺԱՆ ԺՈՐԵՍ

Պատերազմն արկած չէ։ Պատերազմն ախտ է, ինչպես տիֆը։ ԱՆՏՈՒԱՆ ՍԵՆՏ ԷՔԶՅՈՒՊԵՐԻ

Կռվի գովք մի արեք․ դա հոգուն շահ չի բերում։ ՔՍԵՆՈՓՈՆ

Ով լավ է նախապատրաստվել մարտին, նա կիսով չափ այն շահել է։ ՄԻԳԵԼ ԴԵ ՍԵՐՎԱՆՏԵՍ

Պատերազմը մարդկային ցեղը խայտառակող չարիք է։ ՖՐԱՆՍՈՒԱ ՖԵՆԵԼՈՆ

Ոչ թե զենքի այս կամ այն տեսակը, այլ արդարացի գործն է իսկական առավելություն տալիս թշնամու նկատմամբ։ ՄԻԳԵԼ ԴԵ ՍԵՐՎԱՆՏԵՍ

Պատերազմը կազմված է չնախատեսված իրադարձություններից։ ՆԱՊՈԼԵՈՆ ԲՈՆԱՊԱՐՏ

Պատերազմը հանցագործություն է, որը չի արդարացվում հաղթանակով։ ՖՐԵԴԵՐԻԽ ԵՐԿՐՈՐԴ

Երբ երկիրը պատերազմում է, այն պատրաստ է ամեն ինչի։ ՖԵՆՆԻ ՖԼԵԳ

Метки: ,


Оставить отзыв