Вы просматриваете: Главная > ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ > Աֆորիզմներ սիրո մասին

Աֆորիզմներ սիրո մասին

Աֆորիզմներ սիրո մասին

Այն մարդը, ում զգացմունքները մի քիչ մաշվել են, ավելի շատ ձգտում է դուր գալ, քան սիրել։ ԺՈՐԺ ՍԱՆԴ

Աշխարհում չկա ավելի քաղցր երաժշտություն, քան սիրելիի ձայնը։ ԺԱՆ ԴԵ ԼԱԲՐՅՈՒԵՐ

Առանց գժտությունների՝ սերը երկար չի տևում։ ՊՈՒԲԼԻՈՒՍ ՕՎԻԴԻՈՍ ՆԱԶՈ

Ավելի շատ, քան սերը, գայթակղում է միայն փողը: ԲԵՆՋԱՄԻՆ ԴԻԶՐԱԵԼԻ

Արժանավոր մարդը կարող է սիրահարված լինել խենթի, բայց ոչ տխմարի պես: ԼԱՌՈՇՖՈՒԿՈ

Աֆորիզմներ մի հնարիր սեր խոստովանելիս: ԵՎԳԵՆԻ ԽԱՆԿԻՆ

Բաժանումը նպաստում է սիրո բյուրեղացմանը, եթե հիշողությունները տակավին լի են կյանքով.երկարատև բաժանումը սիրուց երբեմն խլում է նրա ողջ էությունը: ԱՆԴՐԵ ՄՈՐՈՒԱ

Բոլոր քաղցր դառնություններից չկա առավել քաղցր ոչինչ նրանից, ինչ բուսնում է դժբախտ սիրուց։ ՌՈԲԵՐՏ ԼՈՒԻՍ ՍԹԻՎԵՍՈՆ

Դու հարցնում ես. սիրո՞ւմ է արդյոք նա: Չի սիրում: Եթե սիրեր ապա դու այդ մասին անպայման կիմանաիր: ԼԵԽ ՅԱԿՈՒԲ

Ե’վ սիրել, և’ իմաստուն լինել անհնարին է: ՖՐԵՆՍԻՍ ԲԵԿՈՆ

Եթե դու սիրում ես, չհարուցելով փոխադարձություն, այսինքն՝ եթե քո սերը իբրև սեր պատասխան չի ծնում, եթե դու քո կյանքային արտահայտությամբ իբրև սիրող անձնավորություն չես դարձնում քեզ սիրված մարդ, այդ դեպքում քո սերն անզոր է և այն դժբախտություն է: ԿԱՐԼ ՄԱՔՍ

Եթե դու սիրված ես, այլ հոգսեր քեզ պետք չեն: ԱԼՖՈՆՍ ԴՈԴԵ

Եթե ճչում է հպարտությունը, նշանակում է սերը լռում է։ ՖԻԼԻՊ ԺԵՖՐՈ

 Եթե մենք կարողանում ենք դիմակայել մեր կրքերին, ապա սովորաբար ոչ թե նրա համար, որ մենք ուժեղ ենք, այլ նրա, որ դրանք թույլ են։
ԼԱՌՈՇՖՈՒԿՈ

Ես երկու օր ապրեցի առանց Ձեզ տեսնելու և դրանով ապացուցեցի, որ կարող եմ դիմանալ ամեն ինչի: ԲԵՌՆԱՐԴ ՇՈՈՒ

Ես քեզ սիրում եմ` առանց իմանալու ինչպես և երբ: Ես քեզ պարզապես սիրում եմ` առանց խնդիրների կամ հպարտության: Ես քեզ սիրում եմ հենց այսպես, քանի որ այլ ձև չգիտեմ սիրելու: ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ

Ե՛վ սիրո մեջ, և՛ ընկերությունում վաղ թե ուշ գալիս է հաշիվները մաքրելու ժամանակը: ԲԵՌՆԱՐԴ ՇՈՈՒ

Երանի նրան, ում չի կպել սիրո կրակը. գիշերը հեշտ է նրա համար ու ցերեկը ուրախ: ԱԴԱՄ ՄԻՑԿՈՎԻՉ

Երբ ինչ-որ մեկը սիրում է քեզ, նա այլ կերպ է արտասանում քո անունը: Դու գիտես, որ քո անունն ապահով է նրա բերանում: ՋԵՍԻՔԱ ՍՔՈԹ

Երբ մարդ սիրահարվում է, սկսում է նրանից, որ խաբում է ինքն իրեն, և ավարտում նրանով, որ խաբում է ուրիշներին: ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ

Երբ մենք սիրում ենք, միշտ փորձում ենք դառնալ ավելի լավը: Երբ փորձում ենք դառնալ ավելի լավը, մեր շրջապատում ևս ամեն ինչ սկսում է դառնալ ավելի լավը: ՊԱՈՒԼՈ ԿՈՒԵԼՈ

Երբ սիրահարված ես, չես կարողանում քնել, քանի որ վերջապես իրականությունն ավելի լավն է, քան քո երազները: ՍՅՈՒԻՍ

Երբ սիրված ես, դա քեզ ուժ է տալիս, իսկ երբ սիրահարված ես ինքդ` դա քեզ քաջ է դարձնում: ԼԱՈ ՑԶԻ

Զայրույթը մերկապարանոց ու ակնթարթային ատելությունն է, ատելությունը`   զսպված ու մշտական զայրույթը։ ԺԱԿ ԴՅՈՒԿԼՈ

Ընկերությունը կարող է վերաճել սիրո, սակայն սերը երբեք չի կարող վերածվել ընկերության: ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Իսկական սերը հաճախ է մտածել տալիս մահվան մասին, այդ միտքը ծնունդ է առնում ինքնակամորեն, առանց սարսափի, և մահը դառնում է համեմատության ամենասովորական առարկան, այն գինը, որը կարելի է վճարել բազում բաների համար։ ՍՏԵՆԴԱԼ

Իսկական սերը միաժամանակ իր մեջ պարունակում է անսահման մեծն ու անսահման փոքրը: ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ

Իսկական սերը, ինչպես հայտնի է, անողոք է: ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ

Հնարավոր է սերը իրոք հիվանդություն է, սակայն ավաղ ոչ վարակիչ: ԺԱՐԿՈ ՊԵՏԱՆ

Հրեշտակները այն կոչում են երկնային պարգև, սատանաները՝ դժոխային կտտանքներ, իսկ մարդիկ՝ սեր: ՀԵՆՐԻԽ ՀԱՅՆԵ

Ճշմարիտ սերը մեզ միշտ դարձնում է ավելի լավը, ինչպիսի կին էլ որ այն հարուցի։ ԴՅՈՒՄԱ ՈՐԴԻ

Մահը արժե նրան, որ ապրես, իսկ սերը արժե նրան, որ սպասես: ՎԻԿՏՈՐ ՑՈՅ

Մարդ չի կարող սիրել կյանքում երկու անգամ, հնարավոր է միայն մեկ սեր` խորունկ ու անեզր, ինչպես ծովը: ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ

Մենք բոլորս էլ ծնվում ենք սիրո համար, դա գոյության սկզբունքն է և նրա միակ նպատակը: ԲԵՆՋԱՄԻՆ ԴԻԶՐԱԵԼԻ

Մեռնել սիրուց նշանակում է ապրել: ՔՍԱՎՅԵ ՖՈՐՆԵՐԵ

Մի հայացքով կարելի է սպանել սերը, մի հայացքով էլ կարելի է այն կենդանացնել: ՈՒԻԼՅԱՄ ՇԵՔՍՊԻՐ

Միայն նա է իրենից ինչ-որ բան ներկայացնում, ով սիրում է: Լինել ոչինչ և ոչինչ չսիրել՝ նույն բանն է: ԼՅՈՒԴՎԻԳ ՖՈՅԵՐԲԱԽ

Միշտ վերադառնում են առաջին սիրուն: ՇԱՐԼ ԷՏՅԵՆ

Յուրաքանչյուր սիրտ մի երգ է երգում ոչ ամբողջական այնքան ժամանակ մինչև մեկ այլ սիրտ սկսում է երգել ի պատասխան: Նրանք, ովքեր ցանկանում են երգել, միշտ գտնում են համապատասխան երգը: ՊԼԱՏՈՆ

Նա ով երջանիկ է եղել սիրո մեջ՝ գաղափար չունի նրա մասին: ԺԱՆ ԱՆՈՒՅ

Նուրբ հոգիները սերը քաջալերելու ու մաքրագործելու համար կարիք ունեն անկեղծության։ ՍՏԵՆԴԱԼ

Նրանք, ովքեր սիրում են, կա’մ ոչինչ չեն կասկածում, կա’մ էլ կասկածում են ամեն ինչ: ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ

Ո՞վ կարող է օրենքներ թելադրել սիրահարներին: Սերն ինքնին գերագույն օրենք է: ԲՈԵՏԻՈՍ

Ոչ թե սիրո, այլ ընկերության պակասն է հանգեցնում դժբախտ ամուսնությունների: ՖՐԻԴՐԻԽ ՆԻՆՑԵ

Ով գրում է սիրո մասին վսեմ և մաքուր, արյան մեջ նա հուզումներ չի հարուցում։ ՆԻԿՈԼԱ ԲՈՒԱԼՈ

Ով ուժգին է սիրում, քիչ է խոսում։ ԲԱՂԴԱՍՍԱՐԵ ԿԱՍՏԻԼԻՈՆԵ

Ով չի սիրում, չի կարող և ատել, ով ոչնչով չի հիանում, չի կարող և արհամարհել, ով ոչինչ չի աստվածացնում, չի կարող և նզովել: ԼՅՈՒԴՎԻԳ ԲՅՈՌՆԵ

Չնայել միմյանց, այլ միասին նայել միևնույն ուղղությամբ, ահա թե ինչ է նշանակում սիրել: ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ ԷՔԶՅՈՒՊԵՐԻ

Պատանու սիրո առաջին նշանը երկչոտությունն է, աղջկանը` համարձակությունը:
ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ

Պարիր այնպես, կարծես ոչ ոք չի նայում, սիրիր այնպես, կարծես ոչ ոք քեզ ցավ չի պատճառի, երգիր այնպես, կարծես ոչ ոք չի լսում և ապրիր այնպես, կարծես դրախտը երկրի վրա է: ՎԻԼԼԻԱՄ ՊԻՐՔ

Метки: , ,


Оставить отзыв