Вы просматриваете: Главная > ԱՖՈՐԻԶՄՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ > Աֆորիզմներ Սուրբ ծննդյան և Ամանորի մասին

Աֆորիզմներ Սուրբ ծննդյան և Ամանորի մասին

Աֆորիզմներ Սուրբ ծննդյան և Ամանորի մասին

Սուրբ ծննդյան ժամանակ կարևորը սրտերը բացելն է, այլ ոչ թե նվերները: ՋԵՆԻՍ ՄԵԴԻՏԵՐ

Մարդանցից քանի՞սն են ընդունում Հիսուսի ծնունդը: Իսկ քանիս՞ն են հետևում նրա պատգամներին: ԲԵՆՋԱՄԻՆ ՖՐԱՆԿԿԼԻՆ

Եթե քո սրտում չկա Սուրբ ծնունդ, դու այն չես գտնի տոնածառի տակ: ՌՈՅ Լ. ՍՄԻԹ

Սուրբ ծննդյան միակ երազանքս խաղաղությունն է աշխարհի բոլոր երեխաների համար:  ՕԴՐԻ ՀԵՓԲԵՐՆ   

Սուրբ ծննդյան իրականությունը կայանում է նրանում, որ մենք մենակ չենք: ԹԵՅԼՈՐ ԿՈԼԴՈՒԵԼ

Սուրբ ծնունդը ժամանակահատված չէ, այլ մտածելակերպ: ՄԵՐԻ ԷԼԵՆ ՉԵՅԶ

Ես կրկին մեկ տարով ավելի երիտասարդ եմ, քան կլինեմ մյուս հունվարին:  ՅԱՆԻՆԱ ԻՊՈԽՈՐՍԿԱՅԱ

Դու չես գտնի Սուրբ ծննդյան իրական ուրախությունը ո՛չ վազքի և շտապողականության մեջ՝ փորձելով հասցնել ամեն ինչ, ո՛չ էլ՝ նվերներ մեջ: Իրական ուրախությունը դու կգտնես, երբ կդարձնես Փրկչին առանցքն ամեն ինչի:   ԹՈՄԱՍ Ս. ՄՈՆՍՈՆ

Ամեն տարի էլ ավելի է դժվարանում տեսնել մեր տեր Հիսուս Քրիստոսի ծնունդը Սուրբ ծննդյան նվերների փաթեթավորված շերտերի միջով: ԷԴՄՈՒՆԴ ՈՒԱՅԴ 

Метки: , ,


Оставить отзыв