Вы просматриваете: Главная > ԱՂՑԱՆՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Բազուկի տերևուքով ու ձվով աղցան

Բազուկի տերևուքով ու ձվով աղցան

Բազուկի օգտակարությունը չի սահմանապակվում միայն արմատապտղով․ ոչ պակաս օգտակար է նաև բազուկի տերևուքը (ճաղ, ճավ, ботва)։

Այս աղցանում համատեղված են օգտակարը, համեղն ու գեղեցիկը։

Բազուկի տերևուքով  ու ձվով աղցան պատրաստելու համար անհրաժեշտ են՝

բազուկի տերևուք – 100 գ

հազարի թերթեր – 50 գ

սամիթ

մաղադանոս

ձու – 1 – 2 հատ

բուսայուղ

համեմունքներ – ըստ ճաշակի

աղ։

Բազուկի տերևուքով  ու ձվով աղցանի պատրաստման եղանակն է․

մանր կտրտած հազարին ու բազուկի տերևուքին ավելացնել շատ մանր կտրտած մաղադանոսն ու սամիթը, ապա՝ միջին կտորներով կտրտած պինդ խաշած ձուն, ցողել բուսայուղով, համեմել աղով ու նախընտրելի համեմունքներով ու լավ խառնել։

Աղցանը տեղափոխել մատուցման ափսեի մեջ ու մատուցել։

Метки: ,


Оставить отзыв