Вы просматриваете: Главная > ԲՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՑ, ՀՄՈՒՏ ՁԵՌՔԵՐ, ՇԻՆՎԱԾՔՆԵՐ (поделка) > Բաժակի տակդիր՝ եղևնու փշատերևներով

Բաժակի տակդիր՝ եղևնու փշատերևներով

Տաք ու անուշաբույր թեյով լի բաժակի համար կարելի է պատրաստել եղևնու փշատերևներով յուրահատուկ տակդիր, որն իր շուրջը կտարածի եղևնու հոգեպարար բույրն ու էլ ավելի հաճելի կդարձնի թեյախմությունը։

Ի դեպ, եղևնու կամ այլ սոչազգիների փշատերևներով կարելի է հյուսել ոչ միայն պարզ ու հասարակ այս տակդիրը, այլ նաև ավելի բարդ ու տարածական իրեր՝ թասիկներ, բաժակներ, զամբյուղներ և այլն։

Եղևնու փշատերևներով բաժակի տակդիր պատրաստելու համար անհրաժեշտ են՝

փշատերևներ

ամուր թել՝ հաստ ասեղով։

Եղևնու փշատերևներով բաժակի տակդիրի պատրաստման եղանակն է․

փշատերևներն առաձնացնել ճյուղից, մաքրել ավելորդություններից  ու հավասար քանակով խմբավորելով՝ մետ 0,5 – 1 սմ տրամագծով փնջեր ձևավորել։

Կարելի է օգտագործել ինչպես արդեն գունաթափված, բայց ճկուն, այնպես էլ թարմ՝ կանաչ ասեղնափշերը։ Եթե ասեղնատերևները կոշտ են ու դժվարությամբ են ճկվում, դրանք հարկավոր է բարակ շերտով փռել ցանցի վրա ու մի քանի րոպե գոլորշու վրա շոգեխաշել, որից հետո քամահարվող ու տաք տարածքում թողնել 1 – 2 օր, որպեսզի լավ չորանան։

Այնուհետև փնջերից մեկի ծայրը կապել թելով ու փշատերևների երկարությամբ սկսել ամուր փափաթել։ Սկզբնական հատվածում ցանկալի է, որ փաթույթները հնարավորինս կիպ լինեն, ապա աստիճանաբար մի քիչ նոսրանան։ Թելն ամուր հանգուցել ու կտրել։

Մշակված փունջը որքան հնարավոր է կիպ փաթաթել ասեղնափշերի երկարությամբ և ամրացնել թել ու ասեղի օգնությամբ՝ կենտրոնից դեպի փաթույթի եզրերը կատարելով օղակակարեր։

Երբ տակդիրի կենտրոնն ամուր փաթաթված լինի, վերցնել երկրորդ փունջը, շատ մոտ դնել նախորդի ավարտված եզրին ու շարունակել օղակակարով միացնել նախորդ փաթույթի եզրից։ Այս սկզբունքով հյուսել ողջ տակդիրը՝ ավելացնելով ասեղնափշերի այնքան փունջ, որքան հարկավոր է նախատեսված տրամագծով տակդիրի համար։

Ժամանակի ընթացքում փշատերևներն աստիճանաբար կգունաթափվեն ու տակդիրն ամեն օր նոր տեսք կստանա։

Ամբողջովին  գունաթափված տակդիրը կարելի է թողնել բնական տեսքով, կարելի է նաև ներկել սննդային գունանյութի լուծույթով այնպես, ինչպես ներկում են զատկային ձվերը, ապա լավ չորացնել քամու տակ, որպեսզի ավելորդ խոնավությունից տակդիրը չսկսի նեխել։

Метки: ,

Обсуждение закрыто.