Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՄՈՒՐԱԲԱՆԵՐ, ՊԱՀԱԾՈՆԵՐ > Բալի մուրաբա՝ դարչնով ու կոնյակով

Բալի մուրաբա՝ դարչնով ու կոնյակով

Քաղցրասերներից շատերն են սիրում բալի մուրաբա, սակայն, ամենայն հավանականությամբ, նրանցից քչերն են փորձել դարչնով ու կոնյակով այս հիանալի մուրաբան։

Դարչնով ու կոնյակով բալի մուրաբա պատրաստելո համմար անհրաժեշտ են՝

բալ – 1 կգ

շաքարավազ – 0,5 կգ

կոնյակ – 30 մլ

դարչին – 1 փայտիկ։

Դարչնով ու կոնյակով բալի մուրաբայի պատրաստման եղանակն է․

լավ լվացած ու կորիզները հեռացրած բալը լցնել էմալապատ թասի մեջ, ավելացնել շաքարավազն ու թողնել մի քանի ժամ՝ մինչև որոշակի քանակությամբ հյութի արտազատումը։ Թասը թեթևակի թափահարել, որպեզի մնացած շաքարավազն ու հյութը խառնվեն և կրկին թողնել 6 – 8 ժամ։

Այնուհետև թասը դնել մարմանդ կրակին ու եռացնել մոտ 10 րոպե։

Վերցնել կրակից, թողնել 4 – 5 ժամ, ապա կրկին եփել 10 րոպե ու վերցնել կրակից։ Մուրաբան պետք է սկսի թանձրանալ, փրփուրը պետք է դառնա գրեթե թափանցիկ, իսկ պղպջակները՝ համեմատաբար ավելի խոշոր։

Մի քանի ժամ անց կրկին եփել մարմանդ կրակով։ Երբ մուրաբան սկսի եռալ, ավելացնել դարչինն ու կոնյակը, եփել մինչև պատրաստ լինելը՝ մետ 5 րոպե։

Տաք մուրաբան լցնել ապակե մանրէազերծված տարաների մեջ, ամուր փակել ու պահել զով վայրում։

Метки: , ,


Оставить отзыв