Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՄԱՐԻՆԱԴՆԵՐ, ԹԹՈՒՆԵՐ, ՊԱՀԱԾՈՆԵՐ > Բամիայի մարինադ

Բամիայի մարինադ

Պահածոյացված մարինադներից ամենասիրելի ու ամենապահանջվածներից մեկը, թերևս, բամիայի մարինադն է։

Տարբերակ 1

Բամիայի մարինադ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

բամիա – 500 – 600 գ

կիտրոնի աղ – 2 գ

մեխակ – 1 հատիկ

դափնու կամ բալի տերև — 1 հատ

սև հատիկավոր պղպեղ – 3 – 5 հատիկ

սխտոր – 1 – 2 պճեղ

սամիթի սերմ – ըստ ճաշակի

էսենցիա – 1 թ․ գ

շաքարավազ – 1 թ․ գ

աղ – 1,5 թ․ գ

ջուր։

Բամիայի մարինադի պատրաստման եղանակն է․

բամիան լվանալ, կարճացնել պոչիկը, վրան լցնել կիտրոնի աղ ու խնամքով տրորել մի քանի րոպե, ապա թողնել այդպես մոտ 2 ժամ։ Այդ գործընթացի նպատակը բամիայի ավելորդ ծորունությունից խուսափելն ու գեղեցիկ երանգը պահպանելն է։

Այնուհետև բամիան լավ լվանալ հոսող ջրով ու ջրքամել։

1 լ տարողությամբ տարայի մեջ լցնել մեխակը, սև պղպեղը, սամիթի սերմը, սխտորը, դափնու կամ բալի տերևը, ապա խնամքով շարել բամիաներն ու ամբողջությամբ ծածկել եռացող ջրով և ծածկել մետաղական կափարիչով։

Տարան դնել ջրով կաթսայի մեջ ու եռացնել 5 րոպե, որից հետո բացել կափարիչը, ավեացնել էսենցիայի, աղի ու  շաքարավազի լուծույթը և ամուր փակել կափարիչով։

Տարան ծածկել ծածկոցով ու թողնել, որ մարինադն ամբողջությամբ հովանա, ապա տեղափոխել արևի ճառագայթերից հեռու զով վայր։

Տարբերակ 2

Բամիայի մարինադ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

բամիա – 750 գ

ջուր – 500 մլ

սպիտակ գինու քացախ – 500 մլ

շաքարավազ – 50 գ

աղ – 30 գ

սև հատիկավոր պղպեղ – 5 գ

համեմի սերմ – 2 գ

հիլ – 1 – 2 հատ

քիմիոն – 5 գ

սամիթ՝ թարմ – 2 – 3 ճյուղ

կարմիր կծու տաքդեղ – ըստ ճաշակի։

Բամիայի մարինադի պատրաստման եղանակն է․

կաթսայի մեջ լցնել ջուրը, քացախը, աղը, շաքարավազը, սև պղպեղը, համեմի սերմը, հիլն ու քիմիոնը, դնել կրակին ու եռացնել 1 – 2 րոպե՝ պարբերաբար խառնելով, որպեսզի աղն ու շաքարավազն ամբողջությամբ լուծվեն։

Լուծույթը վերցնել կրակից, լցնել սառնարանի համար նախատեսված ապակե կամ պլասմասե տարայի մեջ ու ավելացնել սամիթն ու տաքդեղը, ապա նաև լվացած, չորացրած ու պոչիկները կարճացրած բամիաները։ Տարան թողնել սենյակային պայմաններում՝ բաց վիճակում, որպեսզի հովանա։

Արդեն հովացած մարինադը ծածկել կափարիչով ու պահել սառնարանում 10 – 12 ժամ, որից հետո կարելի է համտեսել պատրաստի մարինադը։

Բամիայի՝ այս բաղադրատոմսով պատրաստված մարինադը կարելի է պահել սառնարանում մինչև 2 շաբաթ։

Метки: , ,


Оставить отзыв