Вы просматриваете: Главная > ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ, ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ, ԽՈՀԱՆՈՑ, ՈՒՏԵՍՏՆԵՐ > Բամիան՝ խորոված կարմիր պղպեղով

Բամիան՝ խորոված կարմիր պղպեղով

Ամերիկյան խոհանոցի այս ուտեստն ունի հաճելի բույր, համեղ է, գեղեցիկ ու ախորժաբեր։

Խորոված կարմիր պղպեղով բամիա պատրաստելու համար անհրաժեշտ են՝

բուլղարական կարմիր պղպեղ – 2 հատ

բամիա – 450 գ

շալոտ սոխ – 1 գլուխ

կծու տաքդեղ՝ ըստ ցանկության – 0,5 — 1 հատ

սխտոր – 1 – 2 պճեղ

բուսայուղ – 1 ճ․ գ․

աղ։

Խորոված կարմիր պղպեղով բամիայի պատրաստման եղանակն է․

կարմիր պղպեղները խորովել ու մաքրել կեղևից, հեռացնել պոչիկն ու սերմնատուփը, որից հետո կտրտել ձողիկաձև։

Տաք թավայի մեջ ավելացնել բուսայուղն ու մանր կտրտած սոխը, տապակել, ապա ավելացնել շրջանաձև կտրտած տաքդեղը, ապա նաև մաքրած, լվացած ու չորացրած ամբողջական բամիաները։ Տապակել 5 – 7 րոպե, ապա ավելացնել մանր կտրտած կամ ճզմած սխտորն ու պղպեղը՝ տապակելով մինչև պատրաստ լինելը։ Համեմել աղով ու վերցնել կրակի վրայից։

Մատուցել տաք վիճակում։


Оставить отзыв