Բանանով և կաթով դոնդող

Ամենևին էլ պարտադիր չէ շատ ջանքեր գործադրել համեղ աղանդեր պատրաստելու համար։ Այս աղանդերը կարելի է պատրաստել երեխաների հետ միասին։ Այն անչափ համեղ է և օգտակար։

Բանանով և կաթով դոնդող (ժելե) պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կաթ – 750 մլ

բանան – 2 հատ

շաքարավազ – 4 ճ․ գ

վանիլ

դոնդող – 30 գ

ջուր 2 ճ․ գ

շոկոլադ։

Բանանով և կաթով դոնդողի պատրաստման եղանակն է․

դոնդողը թրջել սառը ջրով և թողնել 20 րոպե։

Բլենդերի մեջ լցնել կաթը, կեղևազատած բանանների կտորները, շաքարավազն ու վանիլը և հարել այնքան, որ զանգվածը համասեռ դառնա։

Դոնդողն, անընդհատ խառնելով, մարմանդ կրակով տաքացնել (չեռացնել)։ Երբ դոնդողը լրիվ տարրալուծվի, վերցնել կրակից և լցնել բլենդերի մեջ՝ կաթով զանգվածի վրա։

Թեթևակի հարել, լցնել նախընտրելի տարրաների մեջ և սառեցնել սառնարանում։

Մատուցելիս ձևավորել քերած շոկոլադով։