Вы просматриваете: Главная > ԱՊՈՒՐՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Բանջարեղենային ապուր՝ ծաղկակաղամբով և դդմիկով

Բանջարեղենային ապուր՝ ծաղկակաղամբով և դդմիկով

Այս ապուրը կարելի է պատրատել ինչպես թարմ, այնպես էլ սառեցված բանջարեղեններից։ Այն դյուրամարս է, համեղ,  պատրաստվում է շատ հեշտ ու արագ։

Ծաղկակաղամբով և դդմիկով բանջարեղենային ապուր պատրաստելու համար անհրաժեշտ են՝

դդմիկ – 60 գ

բուլղարական քաղցր պղպեղ – 0,5 հատ

կարտոֆիլ՝ միջին չափսի – 2 հատ

ծաղկակաղամբ – 150 գ

գազար – 0,5 հատ

կարմիր սոխ – 0,5 գլուխ

սխտոր – 1 – 2 պճեղ

ծովաբողկի (хрен) արմատ – 2 – 3 գ

ծիտրոն – 2 – 3 ճյուղ

հազրեվարդ (розмарин) – 1 ճյուղ

ռեհան – մի քանի տերև

բուսայուղ կամ կարագ

սև աղացած պղպեղ

աղ

ջուր կամ արգանակ – 1 լ։

Ծաղկակաղամբով և դդմիկով բանջարեղենային ապուրի պատրաստման եղանակն է․

կաթսայի մեջ լցնել բուսայուղը, տաքացնել, ավելացնել մանր կտրտած սոխն ու տապակել միջին կրակով։ Երբ սոխառածը պատրաստ լինի, ավելացնել մանր կտրտած գազարը, դդմիկը, կարտոֆիլը, կարմիր պղպեղը, ծովաբողկի՝ շատ մանր կտրտած արմատը, մանր ծաղկաբույլերի բաժանած ծաղկակաղամբը, ծածկել կափարիչով և մարմանդ կրակով շոգեխաշել մի քանի րոպե։

Այնուհետև ավելացնել եռացող ջուրն ու եփել մինչև պատրաստ լինելը՝ մոտ 30 րոպե։

Երբ ապուրը պատրաստ լինի, ավելացնել մանր կտրտած ծիտրոնը, հազրեվարդն ու ռեհանը, ճզմած սխտորը, համեմել աղով և սև պղպեղով, եռացնել մի քանի վայրկյան ու վերցնել կրակից։

Метки: , , ,


Оставить отзыв